Անցնել բովանդակությանը

Հոդված 34.2. Կադաստրային թաղամասում ընդգրկված անշարժ գույքի միավորների գրանցման վերանայումը փաստացի օգտագործման հիմքով

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 34.2. Կադաստրային թաղամասում ընդգրկված անշարժ գույքի միավորների գրանցման վերանայումը փաստացի օգտագործման հիմքով

1. Եթե կադաստրային թաղամասում ներառված անշարժ գույքի միավորների նկատմամբ սեփականության իրավունք ունեցող կամ իրավատեր հանդիսացող անձանց կողմից թաղամասում ներառված անշարժ գույքի կառուցապատված (պարսպապատված կամ շենք-շինություններով ծանրաբեռնված) միավորները փաստացի օգտագործվում են գրանցման համար հիմք հանդիսացած և գրանցման արդյունքում ստեղծված փաստաթղթերին չհամապատասխանող սահմաններով կամ տեղադիրքով, որը հիմնավորվում է սույն օրենքի 34.1-ին հոդվածի 5-րդ մասով սահմանված և ամբողջ կադաստրային թաղամասի համար ներկայացված օրթոֆոտոհատակագծերի և կադաստրային քարտեզի, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում՝ ակնադիտական եղանակով անշարժ գույքի պետական ռեգիստրի իրականացրած ուսումնասիրության վերլուծության արդյունքով, ապա անշարժ գույքի պետական ռեգիստրը դիմումի հիման վրա հարուցված վարչական վարույթի շրջանակում կարող է իրականացնել այդ միավորների փաստացի օգտագործվող տվյալների հիման վրա թաղամասում ներառված անշարժ գույքի բոլոր միավորների իրավունքների պետական գրանցման վերանայում: Գրանցման վերանայումն իրականացվում է բացառապես կադաստրային թաղամասի սահմաններով պարփակված տարածքում:

2. Սույն հոդվածով սահմանված կարգով իրավունքների պետական գրանցման վերանայման արդյունքով հողամասի մակերեսի նվազման դեպքում անձը ստանում է փոխհատուցում համայնքի կողմից: Փոքրացող հողամասի համար դրամական փոխհատուցումը տրամադրվում է շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքի չափով: Փոխհատուցման առանձնահատկությունները և կարգը սահմանում է Կառավարությունը: Սույն հոդվածով սահմանված կարգով իրավունքների պետական գրանցման վերանայման արդյունքում հողամասի մակերեսի մեծացման դեպքում սեփականության իրավունքը գրանցվում է պայմանով, որ հողամասի սեփականատիրոջ փոփոխության դեպքում անկախ այն հանգամանքից, թե հողամասը ձեռք է բերվում հատուցմամբ կամ անհատույց, ձեռք բերողը համապատասխան համայնքային բյուջե պետք է վճարի հողամասի մեծացված մակերեսի՝ վճարման պահին գործող շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքը: Ընդ որում, հողամասի մակերեսի մեծացման դեպքում պետական գրանցման վերանայումը կատարվում է, եթե դրա հետևանքով չի նվազում այլ անշարժ գույքի միավորի մակերեսը, կամ եթե առկա է նվազեցվող մակերեսով անշարժ գույքի միավորի սեփականատիրոջ կամ իրավատիրոջ գրավոր համաձայնությունը:»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։