Անցնել բովանդակությանը

Հոդված 3. Օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 3. Օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Պիտանիության ժամկետը լրացած, չգրանցված, կեղծ, օգտագործման համար ոչ պիտանի, ոչ օրինական ճանապարհով ձեռք բերված, օրենքի խախտմամբ ներմուծված, անորակ, չհայտարարագրված բաղադրատարրեր պարունակող դեղերը, դեղանյութերը, դեղաբուսական հումքը և հետազոտվող դեղագործական արտադրանքը ոչնչացվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և այլ իրավական ակտերով վտանգավոր թափոնների ոչնչացմանը ներկայացվող պահանջներին համապատասխան՝ լիցենզավորված իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ (այսուհետ՝ ոչնչացնող) կողմից: Ոչնչացնողի կողմից էլեկտրոնային փոստով դեղերի շրջանառության ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած՝ վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնին (այսուհետ՝ Տեսչական մարմին) առնվազն հինգ աշխատանքային օր առաջ տրամադրվում է ոչնչացում իրականացնելու վերաբերյալ տեղեկություն՝ ոչնչացման ենթակա դեղի անվանման, քանակի (դեղահատի, դեղապատիճի, ամպուլայի, տուփի, բլիստերի, սրվակի, փամփուշտի, գրիչ-ներարկիչի, փաթեթիկի և այլն), սերիայի, պիտանիության ժամկետի, ոչնչացման վայրի, ժամի, ոչնչացում իրականացնելու համար դիմողի (դիմողների) տվյալների վերաբերյալ: Դեղերի շրջանառության ոլորտում իրականացվող պետական վերահսկողության շրջանակում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած՝ դեղերի շրջանառության ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը դեղերի ոչնչացման գործընթացի նկատմամբ իրականացնում է վերահսկողություն: Ոչնչացնողն ապահովում է ոչնչացման գործընթացի տեսաձայնագրումը, որը պահպանվում է առնվազն մեկ տարի: Տեսաձայնագրման կարգը և տեսաձայնագրմանը ներկայացվող պահանջները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Ոչնչացում իրականացնելու վերաբերյալ տեղեկություն չտրամադրելը կամ սահմանված ժամկետի խախտմամբ տրամադրելը կամ ոչնչացման տեսաձայնագրում չիրականացնելը կամ ոչնչացման տեսաձայնագրումը սահմանված կարգի և պահանջների խախտմամբ իրականացնելն առաջացնում է օրենքով նախատեսված վարչական պատասխանատվություն:

Ոչնչացում իրականացնող լիցենզավորված իրավաբանական անձը կամ անհատ ձեռնարկատերը պատասխանատու է դրոշմանիշի (դրոշմապիտակի) մարումն ապահովելու համար:

Սույն մասով նախատեսված արարքները վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո՝ երկու տարվա ընթացքում, երրորդ անգամ կատարելը հիմք է Տեսչական մարմնի կողմից լիցենզավորող մարմին ոչնչացում իրականացնող լիցենզավորված իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ վտանգավոր թափոնների գործածության լիցենզիայի գործողությունը դադարեցնելու վերաբերյալ միջնորդագիր ներկայացնելու համար:»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։