Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2017-04-15-ից մինչև 2018-06-09։Բացել գործող տեքստը
ՖՈՆԴԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԿՈՂՄԻՑ ԹՈՂԱՐԿՎՈՂ ՓԱՅԵՐԸ (ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԸ)Գլուխ 2 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ ՖՈՆԴԵՐԻ ՄԱՍԻՆ

Հոդված 11. Բաց, փակ և միջակայքային ֆոնդերը

գործել է մինչև 2018-06-09Բացել ARLIS-ում

Հոդված 11. Բաց, փակ և միջակայքային ֆոնդերը

1. Բաց ֆոնդը կարող է հանդես գալ միայն որպես պայմանագրային ֆոնդ կամ փոփոխական կապիտալով բաժնետիրական ընկերություն:

2. Փակ և միջակայքային ֆոնդերը կարող են հանդես գալ միայն որպես պայմանագրային ֆոնդ կամ հաստատուն կամ փոփոխական կապիտալով բաժնետիրական ընկերություն, իսկ լրացուցիչ ռիսկով ֆոնդերի և մասնավոր բաժնեմասնակցային ֆոնդերի, այդ թվում` վենչուրային ֆոնդերի դեպքում` նաև որպես վստահության վրա հիմնված ընկերակցություն: Այն միջակայքային կորպորատիվ ֆոնդը, որի կանոնադրությամբ իր բաժնետոմսերի հետգնման միջակայքը նախատեսված է տարեկան մեկ անգամից ոչ ավելի պարբերականությամբ, չի կարող ունենալ փոփոխական կապիտալով բաժնետիրական ընկերության կազմակերպական-իրավական ձև:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։