Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2017-04-15-ից մինչև 2018-06-09։Բացել գործող տեքստը
ՖՈՆԴԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԿՈՂՄԻՑ ԹՈՂԱՐԿՎՈՂ ՓԱՅԵՐԸ (ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԸ)Գլուխ 2 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ ՖՈՆԴԵՐԻ ՄԱՍԻՆ

Հոդված 5. Ֆոնդի անվանումը և «ներդրումային ֆոնդ», «կենսաթոշակային ֆոնդ» բառակապակցությունների ու դրանց ածանցյալների օգտագործման սահմանափակումները

գործել է մինչև 2018-06-09Բացել ARLIS-ում

Հոդված 5. Ֆոնդի անվանումը և «ներդրումային ֆոնդ», «կենսաթոշակային ֆոնդ» բառակապակցությունների ու դրանց ածանցյալների օգտագործման սահմանափակումները

1. Սույն օրենքով սահմանված կարգով ստեղծված ֆոնդերն իրավունք չունեն իրենց անվանման մեջ ապակողմնորոշող այնպիսի բառեր օգտագործելու, որոնք կարող են թյուր ենթադրության տեղիք տալ տվյալ ֆոնդի ֆինանսական վիճակի կամ իրավական կարգավիճակի կամ իրականացվող գործունեության վերաբերյալ:

2. Պայմանագրային ֆոնդի անվանումը պետք է պարունակի իր կառավարչի անվանումը: Միևնույն կառավարչի կողմից կառավարվող ֆոնդերը չեն կարող ունենալ միևնույն կամ շփոթելու աստիճան իրար նման անվանումներ:

3. Արգելվում են Կենտրոնական բանկում համապատասխան գրանցում չունեցող անձանց կողմից «ներդրումային ֆոնդ» կամ «կենսաթոշակային ֆոնդ» բառակապակցությունների, դրանց հոլովված ձևերի, օտար լեզվով այդ բառերի հայերեն տառադարձությունների, թարգմանությունների կամ դրանց զուգորդությունների, ինչպես նաև գործարար ավանդույթի շրջանակներում ֆոնդերի գործունեությունն ուղղակիորեն կամ անուղղակիորեն բնութագրող անվանումների օգտագործումը իրենց անվանման մեջ, գովազդներում, հրապարակային օֆերտայում կամ որևէ կերպ աջակցելը գովազդելուն, եթե «ներդրումային ֆոնդ» կամ «կենսաթոշակային ֆոնդ» բառակապակցությունների, դրանց ածանցյալների կամ նշված անվանումների օգտագործման իմաստից չի բխում, որ խոսքը չի վերաբերում ներդրումային ֆոնդի և կենսաթոշակային ֆոնդի` սույն օրենքով և (կամ) «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված գործունեությանը, և եթե նման օգտագործման իրավունքը չի վերապահվել օրենքով կամ միջազգային պայմանագրով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։