Անցնել բովանդակությանը

Հոդված 2. Օրենսգրքի 293.1-ին հոդվածում`

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 2. Օրենսգրքի 293.1-ին հոդվածում`

1) 2-րդ մասը «կազմակերպության» բառից հետո լրացնել «(բացառությամբ ներդրումային ֆոնդի)» բառերով․

2) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«3. Օրինապահ հարկ վճարողի հավաստագիրը տրամադրվում է անժամկետ՝ տրամադրվող հավաստագրում նշելով հավաստագրի գործողության ժամկետի սկիզբը, բացառությամբ լիազորված տնտեսական օպերատորների ռեեստրում ընդգրկվելու համար տրամադրվող հավաստագրի, որը գործում է տրման օրվանից մինչև հավաստագրի տրման ամսվան հաջորդող 12-րդ ամսվա վերջին օրացուցային օրվա ավարտը:»․

3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-ին մասով․

«3.1. Անժամկետ տրամադրված օրինապահ հարկ վճարողի հավաստագրի գործողության ժամանակահատվածում հարկային մարմինն իրականացնում է օրինապահ հարկ վճարողի հավաստագիր ունեցող հարկ վճարողի գործունեության արդյունքների մշտադիտարկում՝ եռամսյակային պարբերականությամբ: Մշտադիտարկման արդյունքով օրինապահ հարկ վճարողի հավաստագրի գործողությունը հարկային մարմնի կողմից կարող է դադարեցվել Կառավարության hաստատած կարգով սահմանված դեպքերում:»․

4) 4-րդ մասը «սահմանվել» բառից հետո լրացնել «սպասարկման և» բառերով, իսկ նույն մասի «հարկ վճարողների ցանկը հրապարակվում է» բառերը փոխարինել «և օրինապահ հարկ վճարողի հավաստագրի գործողությունը դադարեցված հարկ վճարողների ցանկերը հրապարակվում են» բառերով․

5) 5-րդ մասի «կարգը սահմանում է» բառերը փոխարինել «և օրինապահ հարկ վճարողի հավաստագրի գործողության դադարեցման կարգերը հաստատում է» բառերով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։