Անցնել բովանդակությանը

Հոդված 3. Օրենսգրքի 304-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ մասով․

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 3. Օրենսգրքի 304-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ մասով․

«4. Օրինապահ հարկ վճարողի հավաստագիր ունեցող հարկ վճարողների սպասարկումն իրականացվում է առաջնահերթ և արտոնյալ պայմաններով՝ այդ նպատակով հավաստագրի տրամադրման օրվանից հետո՝ մեկ աշխատանքային օրվա ընթացքում, հարկային մարմնի ղեկավարի հրամանով նշանակելով նաև անհատական սպասարկման մասնագետ: Հարկային մարմնի ղեկավարի հրամանով նշանակված անհատական սպասարկման մասնագետի տվյալների (անուն, ազգանուն, պաշտոն, հեռախոսահամար, էլեկտրոնային հասցե) կամ դրանց փոփոխության մասին օրինապահ հարկ վճարողի հավաստագիր ունեցող հարկ վճարողին տեղեկացվում է հարկ վճարողի էլեկտրոնային փոստի միջոցով հարկային մարմնի ղեկավարի հրամանի ընդունումից հետո՝ մեկ աշխատանքային օրվա ընթացքում:»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։