Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1993 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 17-Ի «ՀՀ 1993 Թ. ԿԱՊԻՏԱԼ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԻ ՄԱՍԻՆ» N 115 ՈՐՈՇՄԱՆ N 2 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

26 մայիսի 1993 թվականի N 279

Քաղ. Երևան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1993 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 17-Ի «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 1993 Թ. ԿԱՊԻՏԱԼ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԻ ՄԱՍԻՆ» N 115 ՈՐՈՇՄԱՆ N 2 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Ընդունել Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և վառելիքի նախարարության առաջարկությունը` համաձայնեցված Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության և ֆինանսների նախարարության հետ, ու Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի մարտի 17-ի «Հայաստանի Հանրապետության 1993 թվականի կապիտալ շինարարության պետական պատվերի մասին» N 115 որոշման N 2 հավելվածի` հանրապետական բյուջեի հաշվին կառուցվող «Պետական պատվերով 1993 թ. կառուցվող արտադրական նշանակության օբյեկտների ցանկի» Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և վառելիքի նախարարությանը վերաբերող մասում`

Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս գազամուղի կառուցման համար կապիտալ ներդրումները սահմանել 110,0 մլն ռուբլի` 36,0 մլն ռուբլու փոխարեն:

Սագուրամո-Կրասնի մոստ գազամուղի վերակառուցման (տեղափոխում պաշտպանական գոտուց) համար կապիտալ ներդրումները սահմանել 290,0 մլն ռուբլի` 200,0 մլն ռուբլու փոխարեն.

ցանկից հանել «Գազամուղների նախագծում - 50,0» և «Այրումի կոմպրեսորային կայանի տեղափոխում 4 կմ-ի վրա - 114,0» բառերը:

Հայաստանի Հանրապետության

փոխվարչապետ Վ. ՉԻՏԵՉյան

Հայաստանի Հանրապետության

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ

ԿԱՌԱՎԱՐչի առաջին տեղակալ Ա. ՀՅՈՒՍԻՍՅԱՆ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։