ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 մայիսի 1993 թվականի N 276
Քաղ. Երևան
1993 ԹՎԱԿԱՆԻ ԳԱՐՆԱՆԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Ի կատարումն Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության խորհրդի 1993 թվականի մայիսի 21-ի նիստում արված`1993 թվականի գարնանային զորակոչի անցկացման մասին հանձնարարականի, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Տարածաշրջաններում գարնանային զորակոչը կազմակերպելու նպատակով Հայաստանի Հանրապետության պետական նախարարների ղեկավարությամբ ստեղծել կոորդինացիոն հինգ հանձնախումբ: Հանձնախմբերում ընդգրկել Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության, պաշտպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության զինկոմիսարիատի, դատախազության, պատգամավորների տեղական խորհուրդների գործկոմների ղեկավարներին, համաձայն NN 1 և 2 հավելվածների:
Կոորդինացիոն հանձնախմբերի գործունեության համար պատասխանատվությունը դնել փոխվարչապետ պրն Վ. Չիտեչյանի վրա:
2. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության մաքսային վարչությանը, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանը, Հայաստանի Հանրապետության երկաթգծին, պատգամավորների տեղական խորհուրդների գործկոմներին` Հայաստանի Հանրապետության զինված ուժերում ժամկետային զինվորական ծառայությունից խուսափելու դեպքերը կանխելու նպատակով գարնանային զորակոչի ընթացքում ուժեղացնել հսկողությունը Հայաստանի Հանրապետության սահմանային հաղորդակցության ուղիների ճանապարհների վրա` 18-25 տարեկան զորակոչիկների դուրս գնալը Հայաստանի Հանրապետությունից կատարել համապատասխան զինկոմիսարիատների գրավոր թույլտվությամբ:
3. Պատգամավորների տեղական խորհուրդների գործկոմներին` մեկշաբաթյա ժամկետում քննության առնել տվյալ շրջանի, քաղաքի տարածքում գարնանային զորակոչի կազմակերպման ընթացքը և աջակցել զորակոչի արդյունավետ իրականացմանը:
4. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և վառելիքի նախարարությանը`գարնանային զորակոչի անցկացման նպատակով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը ապահովել լրացուցիչ վառելանյութով:
5. Հայաստանի Հանրապետության նախարարություններին, պետական վարչություններին, գերատեսչություններին, ձեռնարկություններին, հիմնարկների և կազմակերպությունների ղեկավարներին (անկախ սեփականության ձևից)` հատուկ քննության առնել և ապահովել իրենց համակարգում աշխատող զորակոչային տարիքի քաղաքացիների ներկայանալը զինվորական կոմիսարիատ` թույլ չտալով զինվորական ծառայությունից խուսափողների հովանավորում:
6. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և հաղորդակցության նախարարությանը`
ա) աշխատանքների կատարման համար կոորդինացիոն հանձնախմբերին ապահովել մարդատար ավտոմեքենաներով և ավտոբուսներով, ըստ հայտագրերի.
բ) Հայաստանի Հանրապետության զինկոմիսարիատի հայտագրերով երկամսյա ժամկետում 1993 թվականի գարնանային զորակոչի նորմալ ընթացքն ապահովելու համար շրջանային և քաղաքային զինկոմիսարիատներին ապահովել մինչև 3-ական մարդատար ավտոմեքենաներով և վարորդներով:
Կոորդինացիոն հանձնախմբերի և զորակոչի կազմակերպման հետ կապված ծախսերի փոխհատուցումը կատարել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության միջոցների հաշվին:
7. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետին, պետական նախարարներին` կազմակերպել կառավարության անդամների կանոնավոր այցելություններ զորամասեր և հանդիպումներ զինծառայողների հետ` հնարավորության սահմաններում այցելություններին մասնակից դարձնելով Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի պատգամավորներին:
8. Հայաստանի Հանրապետության հեռուստատեսության և ռադիոհաղորդումների պետական վարչությանը` ընդլայնել ռազմահայրենասիրական աշխատանքների լուսաբանումը` հատուկ ուշադրություն դարձնելով Հայաստանի Հանրապետության զինված ուժերում ժամկետային զինվորական ծառայության անցկացման կարևորությանը:
9. Հանրապետական զորակոչային հանձնաժողովին`
ա) գարնանային զորակոչի ընթացքի մասին շաբաթը մեկ անգամ գրավոր զեկուցագիր ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարություն.
բ) հանձնարարել զինվորական կոմիսարիատներին գարնանային զորակոչից չարամտորեն խուսափող զորակոչիկների վերաբերյալ նյութերն անհապաղ ներկայացնել համապատասխան շրջանային և քաղաքային դատախազություններ:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Վ. ՉԻՏԵՉՅԱՆ
Հայաստանի Հանրապետության
կառավարության գործերի
կառավարչի առաջին տեղակալ Ա. ՀՅՈՒՍԻՍՅԱՆ
ՀԱՎԵԼՎԱԾ N 1
ՀՀ կառավարության 1993 թվականի
մայիսի 26-ի N 276 որոշման
1993 ԹՎԱԿԱՆԻ ԳԱՐՆԱՆԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԻ ԱՆՑԿԱՑՈՒՄՆ ԸՍՏ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՆԵՐԻ
1-ին տարածաշրջան - քաղ. Երևան
2-րդ տարածաշրջան - Շիրակի գոտի
Գյումրի
Արթիկ
Թալին
Ախուրյան
Ամասիա
Աշոցք
Բաղրամյան
Արմավիր
Անի
3-րդ տարածաշրջան - Վանաձորի գոտի
Վանաձոր
Ապարան
Արագած
Աշտարակ
Սպիտակ
Գուգարք
Ստեփանավան
Տաշիր
Թումանյան
Իջևան
Նոյեմբերյան
Դիլիջան
4-րդ տարածաշրջան - Սևանի գոտի
Սևան
Կամո
Մարտունի
Վարդենիս
Կրասնոսելսկ
Տաուշ
Կոտայք
Հրազդան
Նաիրի
5-րդ տարածաշրջան - Զանգեզուրի և Արարատի գոտի
Եղեգնաձոր
Վայք
Սիսիան
Գորիս
Կապան
Մեղրի
Մասիս
Արտաշատ
Արարատ
Էջմիածին
Հայաստանի Հանրապետության
կառավարության գործերի
կառավարչի առաջին տեղակալ Ա. ՀՅՈՒՍԻՍՅԱՆ
ՀԱՎԵԼՎԱԾ N 2
ՀՀ կառավարության 1993 թվականի
մայիսի 26-ի N 276 որոշման
ԿՈՈՐԴԻՆԱՑԻՈՆ ՀԱՆՁՆԱԽՄԲԵՐԻ ԿԱԶՄԸ
1-ին տարածաշրջան - քաղ. Երևան
Վ. Խաչատրյան - պատգամավորների Երքաղխորհրդի գործկոմի նախագահ
Ֆ. Սարգսյան - ՀՀ զինկոմի տեղակալ
Մ. Բադիրյան - Երևան քաղաքի դատախազ
Վ. Թորոսյան - Երևան քաղաքի ՆԳ վարչության պետ
2-րդ տարածաշրջան
Ա. Ղազարյան - ՀՀ պետական նախարար
Մ. Աբրահամյան - ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ
Ռ. Կարա-Պողոսյան - ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ
Ս. Խանակյան - ՀՀ զինվորական կոմիսարիատի 4-րդ բաժնի պետ
Վ. Հովհաննիսյան - ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ
Համապատասխան շրջանային և քաղաքային խորհուրդների գործկոմների նախագահներ
3-րդ տարածաշրջան
Գ. Շահբազյան - ՀՀ պետնախարար
Ս. Մարտիրոսյան - ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ
Ս. Սաֆարյան - ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ
Ս. Մխիթարյան - ՀՀ զինվորական կոմիսարիատի 3-րդ բաժնի պետ
Ռ. Պողոսյան - ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ
Համապատասխան շրջանային և քաղաքային խորհուրդների գործկոմների նախագահներ
4-րդ տարածաշրջան
Ս. Թաշճեան - ՀՀ պետական նախարար
Է. Գևորգյան - ՀՀ պաշտպանության նախարարության վարչության պետի տեղակալ
Վ. Գասպարյան - ՀՀ ներքին գործերի նախարարության վարչության պետ
Ս. Միրզոյան - ՀՀ զինվորական կոմիսարի տեղակալ
Ա. Բոշնաղյան - ՀՀ դատախազության վարչության պետ
Համապատասխան շրջանային և քաղաքային խորհուրդների գործկոմների նախագահներ
5-րդ տարածաշրջան
Վ. Սարգսյան - ՀՀ պետական նախարար
Ա. Քոչարյան - ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ
Ս. Աբրահամյան - ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ
Ա. Վարդանյան - ՀՀ զինկոմիսարիատի 2-րդ բաժնի պետ
Վ. Վարդանյան - ՀՀ զինվորական դատախազ
Համապատասխան շրջանային և քաղաքային խորհուրդների գործկոմների նախագահներ
Հայաստանի Հանրապետության
կառավարության գործերի
կառավարչի առաջին տեղակալ Ա. ՀՅՈՒՍԻՍՅԱՆ