Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 15-Ի N 396-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ

Հ Ր Ա Մ Ա Ն

«17» հուլիսի 2026 թ. N 35-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 15-Ի N 396-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների 1-ին մասերի պահանջով՝

Հրամայում եմ

1. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2013 թվականի ապրիլի 15-ի «Հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի թափուր տեղի համար անցկացվող մրցույթի օրինակելի կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2010 թվականի օգոստոսի 2-ի N 1262-Ն հրամանը ուժը կորցրած ճանաչելու մասին» N 396-Ն հրամանի հավելվածում (այսուհետ՝ Հավելված) կատարել հետևյալ փոփոխությունները․

1) Հավելվածի 8-րդ կետում «առնվազն երկու անգամ» բառերը փոխարինել «առնվազն մեկ անգամ» բառերով․

2) Հավելվածի 22-րդ կետում «Նախնական զինվորական պատրաստություն» բառերը փոխարինել ««Նախնական զինվորական պատրաստություն» կամ «Անվտանգ կենսագործունեություն»» բառերով։

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Նախարար՝

7/17/2026

Ժ. ԱնդրեասՅԱՆ

Պաշտոնական հրապարակման օրը՝ 21 հուլիսի 2026 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։