ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 հունվարի 1994 թվականի N 32
քաղ. Երևան
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ԳՐՔԵՐԻ ԵՎ ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐԻ ՁԵՎԵՐԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`
1. Հաստատել և 1994 թվականի հունվարի 1-ից գործառնության մեջ դնել քաղաքացիական կացության ակտերի գրանցման գրքերի, ամուսնության, ծննդյան, որդեգրման, հայրության ճանաչման, անվան, հայրանվան և ազգանվան փոխման, ամուսնալուծության ու մահվան վկայականների ձևերը (կցվում են ):*)
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` քաղաքացիական կացության ակտերի գրանցման գրքերը և վկայականները պատրաստելու համար Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը հատկացնել 11 մլն դրամ` 1994 թվականի հանրապետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:
(2-րդ կետը փոփ. 15.06.94 N 273)
Հայաստանի Հանրապետության վարչապետ Հ. ԲԱԳՐԱՏյան
Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ
* - Ծանոթություն - Ձևերը չեն բերվում: