Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ 1994 ԹՎԱԿԱՆԻ ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ԵՎ ՀՀ 1994 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

3 հուլիսի 1993 թ. N 336

Քաղ. Երևան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 1994 ԹՎԱԿԱՆԻ ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 1994 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության 1994 թվականի սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրի և Հայաստանի Հանրապետության 1994 թվականի պետական բյուջեի մշակման աշխատանքների կազմակերպման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը` ճշտել Հայաստանի Հանրապետության 1994 թվականի սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրի նպատակները, կառուցվածքը, մշակել ծրագրի կազմման մեթոդական մոտեցումները, մուտքային ու ելքային տեղեկատվության ձևերը և մինչև 1993 թվականի հուլիսի 30-ը համապատասխան նյութերը (մեթոդական ցուցումներն ու աղյուսակային ձևերը) հասցնել Հայաստանի Հանրապետության նախարարություններին, պետական վարչություններին և գերատեսչություններին:

2. Հայաստանի Հանրապետության նախարարություններին, պետական վարչություններին և գերատեսչություններին` մինչև 1993 թվականի օգոստոսի 30-ը համապատասխան ճյուղի (ոլորտի) 1994 թվականի սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրի նախագիծը (համաձայն Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից մշակված մեթոդական ցուցումների և աղյուսակային ձևերի) ներկայացնել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն:

3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը` մինչև 1993 թվականի հոկտեմբերի 15-ը Հայաստանի Հանրապետության 1994 թվականի սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրի նախագիծը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարություն:

4, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` մինչև 1993 թվականի հուլիսի 20-ը հանրապետության նախարարություններին, պետական վարչություններին և գերատեսչություններին հասցնել Հայաստանի Հանրապետության 1994 թվականի պետական բյուջեի կազմման մեթոդական ցուցումները, եկամուտների ու ծախսերի նախահաշիվների (ֆինանսական պլանի) և հաշվարկների մյուս ձևերը:

5. Հայաստանի Հանրապետության նախարարություններին, պետական վարչություններին և գերատեսչություններին` մինչև 1993 թվականի օգոստոսի 30-ը Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն ներկայացնել 1994 թվականի եկամուտների և ծախսերի հաշվեկշիռների, եկամուտների պլանների և ծախսերի նախահաշիվների նախագծերը:

6. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` Հայաստանի Հանրապետության 1994 թվականի սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրի և պետական պատվերի նախագծերի հիման վրա մինչև 1993 թվականի հոկտեմբերի 30-ը Հայաստանի Հանրապետության 1994 թվականի պետական բյուջեի նախագիծը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարություն:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Հ. ԲԱԳՐԱՏյան

Հայաստանի Հանրապետության

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ

ԿԱՌԱՎԱՐիչ Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։