Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 17-Ի N 982-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

23 հուլիսի 2026 թվականի N 1078-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 17-Ի N 982-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ, 34-րդ և 37-րդ հոդվածներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2026 թվականի ապրիլի 30-ի N 610-Ն որոշման N 1 հավելվածի 13-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի հուլիսի 17-ի «Կրթության և գիտության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2025 թվականի ամառային զորակոչից տարկետում տալու մասին» N 982-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը.

1) N 1 հավելվածի 4-րդ կետի 31-րդ ենթակետն ուժը կորցրած ճանաչել.

2) N 1 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 8-րդ կետով՝

«8. Մինչև ուսումնառության ավարտը, սակայն ոչ ավելի, քան 26 տարին լրանալու օրը, տալ տարկետում Ալեքս Մարտինի Ալեքսանյանին (ծնվ.՝ 11.09.2007 թ., հաշվառման վայրը՝ քաղ. Երևան Մոլդովական փ. 42, 21 բն.): Նվաճումը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2026 թվականի ապրիլի 30-ի N 610-Ն որոշման N 1 հավելվածի 9-րդ և 13-րդ կետեր:»:

2. Սահմանել, որ սույն որոշումն ուժի մեջ է մտնում մինչև 2026 թվականի սեպտեմբերի 30-ը Ալեքս Մարտինի Ալեքսանյանի կողմից համապատասխան կրթական ծրագրով ուսումնառության ընդունվելու, սովորելու և ուսումնառության ժամկետների վերաբերյալ ուսումնական հաստատության կողմից տրված տեղեկանքը Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն ներկայացնելու դեպքում: Եթե մինչև 2026 թվականի սեպտեմբերի 30-ը ներառյալ քաղաքացին Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն չի ներկայացնում համապատասխան կրթական ծրագրով ուսումնառության ընդունվելու, սովորելու և ուսումնառության ժամկետների վերաբերյալ ուսումնական հաստատության կողմից տրված տեղեկանք, ապա նա համարվում է սույն որոշման շրջանակներում տարկետման իրավունք չունեցող:

Հայաստանի Հանրապետության

փոխվարչապետ Տ. Խաչատրյան

Երևան

23.07.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։