Հոդված 2
Հոդված 2.
Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 150.18-րդ հոդվածով.
«Հոդված 150.18. Գովազդային վիճակախաղի կազմակերպման և իրականացման գործընթացը «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքով սահմանված կարգով պետական գրանցում կամ պետական հաշվառում չստացած անձանց պատվիրելը
Գովազդային վիճակախաղի կազմակերպման և իրականացման գործընթացը «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքով սահմանված կարգով պետական գրանցում կամ պետական հաշվառում չստացած անձանց պատվիրելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ գովազդատու և գովազդակիր իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավարի կամ անհատ ձեռնարկատիրոջ նկատմամբ՝ յուրաքանչյուր խախտման համար 10 միլիոն դրամի չափով:»: