Հոդված 24
Հոդված 24.
Օրենքի 59-րդ հոդվածում՝
1) 7-րդ մասի «և սոցիալական սատարողների» բառերը փոխարինել «, սոցիալական սատարողների և սոցիալական սպասարկողների» բառերով, իսկ նույն մասի «և սոցիալական սատարողները» բառերը՝ «, սոցիալական սատարողները և սոցիալական սպասարկողները» բառերով.
2) 8-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ երկրորդ նախադասությունով. «Սույն մասով նշված հավաստագրման համար անհրաժեշտ փաստաթղթերը համապատասխան սոցիալական ծառայություն տրամադրող կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը պարտավոր են ներկայացնել սույն օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետում նշված յուրաքանչյուր սոցիալական ծառայության նվազագույն բոլոր չափորոշիչները սահմանող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ուժի մեջ մտնելուց հետո՝ 14 ամսվա ընթացքում:»: