Անցնել բովանդակությանը

Հոդված 6

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 6.

Օրենքի 18-րդ հոդվածում՝

1) լրացնել հետևյալ բովանդակությամբ 11.1-ին մասով.

«11.1. Ընտանիքի անապահովության գնահատման համար ընտանիքի կազմը որոշելու նպատակով դիմումում նշված հասցեում դիմող ընտանիքի անդամներից բացի բնակվող կամ հաշվառված այլ անձանց բնակության հասցեում հաշվառման, փաստացի բնակության վայրի և դիմող ընտանիքի անդամների հետ ազգակցական կապի վերաբերյալ տվյալները մշակվում են առանց նրանց համաձայնության:».

2) 14-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«14. Ընտանիքի անապահովության գնահատման համար ներկայացված դիմումը մերժվում է, եթե դիմումը, դրանում ներկայացված տվյալները կամ փաստաթղթերը չեն համապատասխանում օրենսդրությամբ սահմանված պահանջներին, հավաստի չեն կամ կեղծ են, կամ օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով ընտանիքի անդամը որպես աշխատանք փնտրող անձ հաշվառվելու համար չի ներկայացրել դիմում:».

3) 16-րդ մասը «համապատասխան մարմնին» բառերից հետո լրացնել «, բացառությամբ Կառավարության որոշմամբ նախատեսված դեպքերի» բառերով.

4) 17-րդ մասը «կեղծ են» բառերից հետո լրացնել «, կամ եթե օրենսդրությամբ սահմանված դեպքերում ընտանիքը ներկայացրել է նոր դիմում» բառերով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։