Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2017-02-04-ից մինչև 2017-12-30։Բացել գործող տեքստը
Գլուխ I · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 5. Ոստիկանության գործունեությունը և մարդու անձեռնմխելիության երաշխիքները

գործել է մինչև 2017-12-30Բացել ARLIS-ում

Հոդված 5. Ոստիկանության գործունեությունը և մարդու անձեռնմխելիության երաշխիքները

(վերնագիրը խմբ. 01.06.06 ՀՕ-123-Ն)

Ոստիկանությունը պաշտպանում է մարդու կյանքն ու առողջությունը, ինչպես նաև այլ իրավունքներն ու ազատությունները, օրինական շահերը, սեփականությունը` անկախ նրա ազգությունից, ռասայից, սեռից, լեզվից, դավանանքից, քաղաքական կամ այլ հայացքներից, սոցիալական ծագումից, գույքային կամ այլ դրությունից:

Ոստիկանության կողմից մարդուն խոշտանգումների, բռնության, այլ դաժան կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի ենթարկելը պատժվում է օրենքով:

Ոստիկանության կողմից իրավունքների ու ազատությունների սահմանափակումները հնարավոր են միայն օրենքով նախատեսված դեպքերում, կարգով և սահմաններում:

Ոստիկանության ծառայողները մարդու իրավունքների ու ազատությունների սահմանափակման ցանկացած դեպքում անմիջապես պարտավոր են նրա համար մատչելի և հասկանալի լեզվով ներկայացնել սահմանափակման հիմքերն ու պատճառները, ծանոթացնել և բացատրել դրանից բխող իրավունքներն ու պարտականությունները, ինչպես նաև աջակցել իրավունքների իրացմանը:

Մարդու խնդրանքով իր իրավունքների ու պարտականությունների ծանուցումը կատարվում է գրավոր: Ծանուցման ենթակա իրավունքների ցանկը և ծանուցման կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Ոստիկանությունը պարտավոր է ձերբակալված անձանց իրական հնարավորություն ընձեռել օգտվելու իրավաբանական օգնություն ստանալու իրավունքից, ոստիկանություն բերելու պահից սկսած` երեք ժամվա ընթացքում, տեղյակ պահել նրանց հարազատներին, իսկ նրանց բացակայության դեպքում` աշխատանքի կամ ուսման վայրի վարչակազմին` նրանց գտնվելու վայրի մասին: Անհրաժեշտության դեպքում միջոցներ են ձեռնարկվում նրանց բժշկական և (կամ) այլ օգնություն ցույց տալու, ինչպես նաև ձերբակալման կապակցությամբ անձի կամ նրա ընտանիքի անդամների կյանքին, առողջությանը, գույքին սպառնացող վտանգը վերացնելու ուղղությամբ:

Ոստիկանությունը պարտավոր է մարդուն հնարավորություն ընձեռել ծանոթանալու այն փաստաթղթերին կամ նյութերին, որոնք անմիջականորեն առնչվում են նրա իրավունքներին և ազատություններին, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:

Ոստիկանությունն իրավասու չէ հավաքելու, պահելու, օգտագործելու և տարածելու մարդու անձնական և ընտանեկան կյանքին վերաբերող տեղեկություններ, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի:

(5-րդ հոդվածը խմբ. 01.06.06 ՀՕ-123-Ն)

(5-րդ հոդվածի 6-րդ մասը` այն մասով, որով չեն ապահովվում ազատությունից փաստացի զրկված անձանց համար այդ իսկ պահից իրավունքների պաշտպանության` սահմանադրորեն նախատեսված շրջանակներում, անհրաժեշտ իրավական երաշխիքներ, ճանաչվել է ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի պահանջներին հակասող և անվավեր 24.01.17 ՍԴՈ-1339 որոշմամբ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։