Գլուխ I · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 1. Ոստիկանության հասկացությունը
Հոդված 1. Ոստիկանության հասկացությունը
Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը միասնական համակարգ կազմող պետական կառավարման համակարգի մարմին է (այսուհետ` ոստիկանություն), որը սույն օրենքի 2-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված խնդիրներն իրականացնելիս սույն օրենքով նախատեսված դեպքերում, կարգով և սահմաններում ունի հարկադրանք կիրառելու իրավունք:
(1-ին հոդվածը խմբ. 01.06.06 ՀՕ-123-Ն, լրաց. 23.03.18 ՀՕ-272-Ն)