Գլուխ IV · (գլուխը խմբ. 24.10.24 ՀՕ-433-Ն)
Հոդված 34.1. Ոստիկանության ծառայողի անհատական և կոլեկտիվ պաշտպանության միջոցները
Հոդված 34.1. Ոստիկանության ծառայողի անհատական և կոլեկտիվ պաշտպանության միջոցները
1. Անձնական կամ ստորաբաժանման անվտանգության ապահովման համար ոստիկանության ծառայողն իրավունք ունի օգտագործելու անհատական կամ կոլեկտիվ պաշտպանության միջոցներ, այդ թվում՝ սաղավարտ, վահան, զրահաբաճկոն և հակագազ: Անհատական կամ կոլեկտիվ պաշտպանության միջոցները հատուկ միջոցներ չեն համարվում:
2. Անհրաժեշտ պաշտպանության կամ ծայրահեղ անհրաժեշտության վիճակում ոստիկանության ծառայողն իրավասու է գործելու սպառնացող վտանգի բնույթին և աստիճանին համաչափ` անկախ գործադրվող միջոցից։
3. Անհատական պաշտպանության միջոցները ոստիկանության սպառազինության մեջ ընդգրկելու, սպառազինությունից հանելու և ոչնչացնելու կարգը հաստատում է Կառավարությունը: