Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2026-08-03-ից մինչև 2026-08-03։Բացել գործող տեքստը
Գլուխ VI · ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ծառայողի ԻՐԱՎԱԿԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ

Հոդված 39. Ոստիկանության ծառայողների սոցիալական ապահովության պետական երաշխիքները

գործել է մինչև 2026-08-03Բացել ARLIS-ում

Հոդված 39. Ոստիկանության ծառայողների սոցիալական ապահովության պետական երաշխիքները

(վերնագիրը փոփ. 01.06.06 ՀՕ-123-Ն)

Ոստիկանության ծառայողների սոցիալական ապահովության հարցերը կարգավորվում են «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքին, իսկ ոստիկանության գվարդիայի ծառայողի սոցիալական ապահովության հարցերը՝ նաև զինծառայողների սոցիալական ապահովության հարցերը կարգավորող այլ նորմատիվ իրավական ակտերին համապատասխան:

Ոստիկանության ծառայողները կարող են ապահովվել նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված սոցիալական ապահովության այլ երաշխիքներով:

(39-րդ հոդվածը փոփ. 01.06.06 ՀՕ-123-Ն, 23.03.18 ՀՕ-272-Ն, 24.10.24 ՀՕ-433-Ն)

(հոդվածը 07.05.26 ՀՕ-205-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում նույն օրենքի 1-ին հոդվածով խմբագրվող Օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված Կառավարության որոշումն ուժի մեջ մտնելու օրը)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։