Անցնել բովանդակությանը

ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ՊԵՏԱԿԱՆ ԱՆՏԱՌՆԵՐԻ, ԱՆՏԱՌԱՅԻՆ ՀՈՂԵՐԻ ԵՎ ԲՆՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ՊԱՀՊԱՆՎՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ԿԵՆՍԱԲԱԶՄԱԶԱՆՈՒԹՅԱՆ ՄՈՆԻՏՈՐԻՆԳԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻՆ ԷԿՈՊԱՐԵԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐ

«30» «հունիսի» 2026 թվական N 219-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

ՊԵՏԱԿԱՆ ԱՆՏԱՌՆԵՐԻ, ԱՆՏԱՌԱՅԻՆ ՀՈՂԵՐԻ ԵՎ ԲՆՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ՊԱՀՊԱՆՎՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ԿԵՆՍԱԲԱԶՄԱԶԱՆՈՒԹՅԱՆ ՄՈՆԻՏՈՐԻՆԳԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻՆ ԷԿՈՊԱՐԵԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Էկոպարեկային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով՝

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

1. Սահմանել պետական անտառների, անտառային հողերի և բնության հատուկ պահպանվող տարածքների կենսաբազմազանության մոնիտորինգի իրականացման գործընթացներին էկոպարեկային ծառայողի մասնակցության կարգը՝ համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂ՝ Ա. Մկրտչյան

Երևան 6/30/2026

Հավելված

Շրջակա միջավայրի նախարարի

2026 թվականի հունիսի 30-ի

N 219-Ն հրամանի

Կ Ա Ր Գ

ՊԵՏԱԿԱՆ ԱՆՏԱՌՆԵՐԻ, ԱՆՏԱՌԱՅԻՆ ՀՈՂԵՐԻ ԵՎ ԲՆՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ՊԱՀՊԱՆՎՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ԿԵՆՍԱԲԱԶՄԱԶԱՆՈՒԹՅԱՆ ՄՈՆԻՏՈՐԻՆԳԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻՆ ԷԿՈՊԱՐԵԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ

1․ Սույն կարգով սահմանվում է պետական անտառների, անտառային հողերի և բնության հատուկ պահպանվող տարածքների կենսաբազմազանության մոնիտորինգի (այսուհետ՝ Մոնիտորինգ) իրականացման գործընթացներին էկոպարեկային ծառայողի մասնակցության կարգը։

2. Մոնիտորինգի գործընթացներին մասնակցությունը ներառում է տեղեկատվության հավաքագրումը և Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարությանը (այսուհետ՝ Լիազոր մարմին) փոխանցումը/տրամադրումը։

3․ Էկոպարեկային ծառայողը Մոնիտորինգի իրականացման աշխատանքներին մասնակցում է իր իրավասությունների շրջանակում:

4. Էկոպարեկային ծառայողների կողմից ծառայություն իրականացնելիս իրենց իրավասությունների շրջանակում՝ բնության հատուկ պահպանվող տարածքների էկոհամակարգերի, բուսական և կենդանական աշխարհի օբյեկտների, դրանց որակական և քանակական ցուցանիշների, ապրելավայրերի, անտառների և անտառային հողերի վրա անտառների պահպանության, վերականգնման և անտառօգտագործման բնագավառում մարդածին և բնական տարբեր տեսակի ներգործությունների, դրանց հետևանքների, ապօրինի հատումների, ապօրինի որսի և բացասական այլ գործողությունների վերաբերյալ նախորդող եռամսյակին հավաքագրված տեղեկատվությունը էկոպարեկային ծառայության (այսուհետ՝ Ծառայություն) տարածքային ստորաբաժանումներից էլեկտրոնային եղանակով փոխանցվում է Ծառայության պետական անտառների, անտառային հողերի և բնության հատուկ պահպանվող տարածքների ռիսկերի կառավարման վարչությանը՝ ոչ ուշ քան, հաշվետու եռամսյակին հաջորդող ամսվա 5-ը։

5․ Պետական անտառների, անտառային հողերի և բնության հատուկ պահպանվող տարածքների ռիսկերի կառավարման վարչությունը Ծառայության տարածքային ստորաբաժանումներից հավաքագրված տեղեկատվությունը մշակում, ամփոփում և պետական անտառների, անտառային հողերի և բնության հատուկ պահպանվող տարածքների կենսաբազմազանության մոնիտորինգի իրականացմանն աջակցելու նպատակով ներկայացնում է Լիազոր մարմնին՝ ոչ ուշ քան, հաշվետու եռամսյակին հաջորդող ամսվա 10-ը՝ համաձայն NN 1-3 ձևերի։

Ձև N 1

Տ Ե Ղ Ե Կ Ա Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն

Պետական անտառներում, անտառային հողերում և բնության հատուկ պահպանվող տարածքներում 20 թ. -------- եռամսյակում արձանագրված հրդեհների վերաբերյալ

Անտառ-տնտե-սության

կամ ԲՀՊՏ-ի անվա-

նումը ամիս, ամսա-թիվ Հրդեհի տեսակը (վերնատարած, գետնատարած, ստորգետնյա)

Հրդեհված

անտառի տեսակային

կազմը (լայնա-

տերև սաղարթավոր, ասեղնատերև,

խառը) Հրդեհված մակերեսը, հա Հրդեհի հետևանքով մինչև աճի դադարեցում կենսունակությունը

կորցրած ծառեր Հրդեհի

հետե-

վանքով մասնակի

վնասված

ծառեր

Ընդա-մենը, այդ թվում անտա-ռածածկ ոչ անտառա-ծածկ տեսակ քանակ,

հատ տեսակ քա-նակ, հատ

Հրդեհի պատճառը

Ձև N 2

Տ Ե Ղ Ե Կ Ա Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն

Պետական անտառներում, անտառային հողերում և բնության հատուկ պահպանվող տարածքներում 20 թ. ------- եռամսյակում արձանագրված իրավախախտումների վերաբերյալ

Անտառ-տնտեսության կամ ԲՀՊՏ-ի անվանումը ամիս, ամսաթիվ Ապօրինի ծառահատում Ինքնակամ արածեցում Ապօրինի խոտհունձ Աղբոտում և աղտոտում Ծառը, թուփը կամ բուսածածկը մինչև աճի դադարեցման աստիճանի վնասելը կամ ապօրինի ոչնչացնելը Պտուղների, հատա-պտուղների, սնկերի, սեր-մերի, դեղաբույսերի և այլ օգտակար բույսերի ինքնակամ հավաք Բնության հատուկ պահպան-վող տա-րածքի ռեժիմի խախ-տում

ծառա-տեսակ ծառերի քանակ, հատ կոճղի տրամագիծը անասուն-ների գլխաքանակ, հատ մակերեսը, հա մակերեսը, հա ծառերի/ թփերի տեսակը ծառերի/ թփերի քանակը, հատ մակե-րեսը, հա մեկնա-բա-նություն տեսակը քա-նակը նկարա-գրություն

հատ կգ

Ձև N 3

Տ Ե Ղ Ե Կ Ա Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն

Պետական անտառներում, անտառային հողերում և բնության հատուկ պահպանվող տարածքներում 20 թ. -------- եռամսյակում արձանագրված ապօրինի որսի ու ձկնորսության, ինչպես նաև արդյունագործական նպատակով կատարված ձկնորսության ծավալների վերաբերյալ

Անտառտնտեսության կամ ԲՀՊՏ-ի անվանումը Արդյունագործական ձկնորսություն ամիս, ամսաթիվ (վերաբերելի է միայն ապօրինի որսին և ձկնորսությանը) Ապօրինի ձկնորսություն Ապօրինի որս

տեսակ հատ կգ

տեսակ քանակ, կգ տեսակ քանակ, հատ

Պաշտոնական հրապարակման օրը՝ 24 հուլիսի 2026 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։