Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2019-12-21-ից մինչև 2020-02-22։Բացել գործող տեքստը
Գլուխ 6 · ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՇՏԵՄԱՐԱՆՆԵՐԸ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԸ

Հոդված 31. Սոցիալական աջակցության տեղեկատվական շտեմարանները

գործել է մինչև 2020-02-22Բացել ARLIS-ում

Հոդված 31. Սոցիալական աջակցության տեղեկատվական շտեմարանները

1. Սոցիալական աջակցության տեղեկատվական շտեմարանները ստեղծվում են ընտանիքի սոցիալական գնահատման, տվյալ սոցիալական ծառայության տրամադրման համար անհրաժեշտ տվյալներն առցանց ինքնաշխատ ստանալու եղանակով կամ դրա անհնարինության դեպքում՝ սոցիալական աջակցություն ստանալու համար դիմող անձի ներկայացրած փաստաթղթերում ներառված, ինչպես նաև լիազորած պետական մարմնի աշխատակազմում չընդգրկված և կառավարման ոլորտից դուրս գործող տարածքային մարմնի սոցիալական աշխատանքի մասնագետի կատարած տնային այցելության ընթացքում ձեռք բերված տվյալներով:

2. Սոցիալական աջակցության տեղեկատվական շտեմարաններն ստեղծվում են՝

1) սոցիալական աջակցության չափերի, հեռանկարային զարգացման ուղղությունների, դրանց ֆինանսավորման հնարավոր միջոցների կանխատեսման նպատակով.

2) սոցիալական ծառայությունների տրամադրման գործընթացի համակարգման նպատակով:

3. Սոցիալական աջակցության տեղեկատվական շտեմարանները տիրապետում է լիազորած պետական մարմինը, սպասարկում և շահագործում է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած կազմակերպությունը:

4. Սոցիալական աջակցության տեղեկատվական շտեմարանները պարունակում են ընտանիքի սոցիալական վիճակը նկարագրող տվյալները, ընտանիքի անդամների անձնական տվյալները, սոցիալական ծառայությունը ստանալու հիմքը կամ մերժելու պատճառը, տրամադրվող սոցիալական ծառայությունը, սոցիալական ծառայության ստացման ժամկետները, դրա պարբերականությունը, սոցիալական ծառայության ծավալը (չափը), տրամադրման և դադարեցման ժամկետները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված այլ տեղեկություններ:

5. Տարածքային մարմինները և կազմակերպությունները պարտավոր են սոցիալական ծառայություններ տրամադրելու մասին տվյալները ներկայացնել լիազորած պետական մարմին` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած դեպքերում և կարգով, իսկ լիազորած պետական մարմնի ենթակայությամբ գործող կամ լիազորած պետական մարմնի հետ կնքած պայմանագրի հիման վրա սոցիալական ծառայություններ տրամադրող կազմակերպությունները՝ համապատասխանաբար լիազորած պետական մարմնի սահմանած կամ լիազորած պետական մարմնի հետ կնքած պայմանագրով նախատեսված դեպքերում և կարգով:

(31-րդ հոդվածը փոփ. 18.05.15 ՀՕ-59-Ն, լրաց., փոփ. 06.12.17 ՀՕ-229-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։