Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2022-07-01-ից մինչև 2023-08-02։Բացել գործող տեքստը
Այս հոդվածն ուժը կորցրել է 2023-08-02-ից։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։
Գլուխ 4 · ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ

Հոդված 22. Սոցիալական աջակցության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական մարմնի լիազորությունները

գործել է մինչև 2023-08-02ուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 22. Սոցիալական աջակցության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական մարմնի լիազորությունները

(վերնագիրը փոփ. 21.01.20 ՀՕ-65-Ն)

1. Սոցիալական աջակցության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական մարմինը (այսուհետ` լիազորած պետական մարմին)`

1) իր իրավասությունների շրջանակներում մշակում և իրականացնում է սոցիալական աջակցության բնագավառում պետական քաղաքականությունը.

2) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ներկայացնում է առաջարկություններ` սոցիալական աջակցության զարգացման ուղղությունների և դրանց համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների մասին.

3) (կետն ուժը կորցրել է 04.03.20 ՀՕ-97-Ն)

4) ապահովում է ինտեգրված սոցիալական ծառայությունների տրամադրումը և կազմակերպում է դիմումների ընդունումը, հաշվառումը և փաստաթղթաշրջանառությունը.

5) հաստատում է սոցիալական աշխատանքի մասնագետների պաշտոնների օրինակելի բնութագրերը, տվյալ պաշտոնը զբաղեցնողի պաշտոնեական պարտականությունները, գիտելիքներին, կարողություններին և հմտություններին ներկայացվող ընդհանրական պահանջները, որակավորման պահանջները.

6) կազմակերպում է «Սոցիալական աշխատանք» մասնագիտության հատուկ ուսուցման, ինչպես նաև սոցիալական աշխատանքի մասնագետների որակավորման բարձրացման դասընթացներ.

7) հաստատում է «Սոցիալական աշխատանք» մասնագիտության հատուկ ուսուցման, ինչպես նաև սոցիալական աշխատանքի մասնագետների որակավորման բարձրացման դասընթացների արդյունքում տրվող վկայականների օրինակելի ձևերը.

8) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով մասնակցում է «Սոցիալական աշխատանք» մասնագիտության պետական կրթական չափորոշչի ձևավորմանը.

9) կազմակերպում է սոցիալական պաշտպանության ոլորտի մասնագետների որակավորման բարձրացման դասընթացներ, ինչպես նաև սույն օրենքի 6-րդ հոդվածով սահմանված դեպքում հավաստագրում է սոցիալական ծառայություններ տրամադրող կազմակերպությունների և ֆիզիկական անձանց գործունեությունը.

10) սահմանում է տնային այցելություն կատարելու, սոցիալական դեպքի վարման, տեղական սոցիալական ծրագրերի մշակման մեթոդական ցուցումները, սույն օրենքի 35-րդ հոդվածով սահմանված սոցիալական համագործակցության համաձայնագրի օրինակելի ձևը և դրա ընդունման ընթացակարգը, «Սոցիալական աշխատանք» մասնագիտության հատուկ ուսուցման դասընթացի կազմակերպման ընթացակարգը, ծրագրերը, աջակցության քարտի միջոցով ձեռք բերվող գույքի ցանկը.

11) տարածքային մարմիններում, սոցիալական ծառայություններ տրամադրող կազմակերպություններում իրականացնում է պետական վերահսկողություն սոցիալական աջակցության բնագավառին վերաբերող Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջների կատարման նկատմամբ.

12) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով ստուգում է այլ մարմիններից և կազմակերպություններից (անկախ դրանց կազմակերպական-իրավական ձևից) տրված՝ սոցիալական աջակցության տրամադրման համար պահանջվող փաստաթղթ(եր)ի հավաստիությունը.

13) (կետն ուժը կորցրել է 04.03.20 ՀՕ-97-Ն)

14) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով հանդես է գալիս սոցիալական աջակցություն ստացողի օրինական շահերի և իրավունքների պաշտպանությամբ նրա դիմելու դեպքում կամ իր նախաձեռնությամբ.

15) սահմանում է սոցիալական ծառայությունների որակի վերահսկման հետադարձ կապի մեխանիզմները.

16) ստեղծում և վարում է սոցիալական աջակցության բնագավառի տեղեկատվական շտեմարաններ, սոցիալական ծառայություններ տրամադրող կազմակերպությունների ռեգիստր, ինչպես նաև հաստատում է նշված տեղեկատվական շտեմարանների վարման և շահագործման կարգը.

16.1) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած դեպքերում և կարգով սոցիալական ծառայություն մատուցող պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններին կամ սոցիալական ծառայություններ տրամադրող կազմակերպություններին կամ ֆիզիկական անձանց փոխանցում է սոցիալական ծառայություն ստացող անձանց անձնական, ընտանիքների նույնականացման և (կամ) սոցիալական ծառայության տրամադրման համար անհրաժեշտ այլ տվյալներ.

17) ուսումնասիրում է տարածքային մարմինների և սոցիալական ծառայություններ տրամադրող կազմակերպությունների կողմից տրամադրվող սոցիալական ծառայությունների հետ կապված բողոքները, խախտումներ հայտնաբերելու դեպքում ձեռնարկում է Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված միջոցառումներ դրանք վերացնելու ուղղությամբ.

18) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով կազմակերպում է սոցիալական ծառայություններ տրամադրելու գործընթացում կիրառվող համակարգչային ծրագրերի ուսուցման դասընթացներ և տրամադրում է այդ ծրագրերով աշխատելու կարողությունները հաստատող հավաստագրեր.

18.1) կնքում է համագործակցության պայմանագրեր կազմակերպությունների (ներառյալ` միջազգային) կամ ֆիզիկական անձանց հետ՝ սոցիալական ծառայության տրամադրման (ֆինանսավորման) նպատակով.

19) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված այլ լիազորություններ:

(22-րդ հոդվածը փոփ. 21.01.20 ՀՕ-65-Ն, փոփ., խմբ. 04.03.20 ՀՕ-97-Ն, փոփ., լրաց. 09.06.22 ՀՕ-277-Ն)

(04.03.20 ՀՕ-97-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։