Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2016-11-14-ից մինչև 2018-01-18։Բացել գործող տեքստը
Գլուխ 7 · ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ, ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎՃԱՐՈՎԻՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԿԱՏԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

Հոդված 72. Պետական գրանցման համակարգի ֆինանսավորումը

գործել է մինչև 2018-01-18Բացել ARLIS-ում

Հոդված 72. Պետական գրանցման համակարգի ֆինանսավորումը

1. Անշարժ գույքի պետական ռեգիստրի տարեկան ծախսերը պլանավորվում և իրականացվում են սպասվելիք տարեկան եկամուտների չափով, հետևյալ ուղղություններով`

1) ընթացիկ ծախսեր.

2) ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսեր.

3) պահուստային հիմնադրամի ձևավորում (սեփականատերերին կամ օգտագործողներին պատճառված վնասի փոխհատուցման համար).

4) խրախուսման ֆոնդ:

2. Անշարժ գույքի պետական ռեգիստրի համակարգի տարեկան ծախսերը հաստատվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի առանձին հավելվածով:

3. Անշարժ գույքի պետական ռեգիստրի համակարգի եկամուտների և ծախսերի դրական տարբերության դեպքում տարբերությունն ուղղվում է պետական բյուջե:

4. Եկամուտների և ծախսերի վերաբերյալ օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության ֆինանսների բնագավառում լիազորված պետական մարմնին տրվում են հաշվետվություններ:

5. Անշարժ գույքի պետական ռեգիստրի համակարգի աշխատակիցների խրախուսման ֆոնդից աշխատակիցների պարգևատրմանն ուղղվող միջոցները չեն կարող գերազանցել աշխատավարձի ֆոնդի 30 տոկոսը:

6. Պահուստային հիմնադրամի օգտագործման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

(72-րդ հոդվածը լրաց., խմբ. 15.11.11 ՀՕ-277-Ն, խմբ. 12.12.13 ՀՕ-172-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։