Անցնել բովանդակությանը

ՀՀ ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ «ՋԻ-ԿՈԴԵՐ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՌԱԶՄԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՅՏԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

Հ Ր Ա Մ Ա Ն

«22» հուլիսի 2026 թվական

ք. Երևան N 1666-Ա

«ՋԻ-ԿՈԴԵՐ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՌԱԶՄԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՅՏԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

1. Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» օրենքի 29-րդ հոդվածով և «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքի 10-րդ հոդվածի 9-րդ մասով, հիմք ընդունելով «ՋԻ-ԿՈԴԵՐ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության՝ ռազմական նշանակության արտադրանքի արտադրության լիցենզիա ստանալու` 2026 թվականի հունիսի 2-ին ներկայացված հայտը, ի լրումն 2026 թվականի հունիսի 22-ին և 2026 թվականի հունիսի 24-ին ներկայացված գրությունները, դրանց կից փաստաթղթերը, շահագրգիռ մարմինների դիրքորոշումները, Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության քաղաքացիական և ծառայողական զենքի արտադրության և ռազմական նշանակության արտադրանքի արտադրության 2026 թվականի հուլիսի 21-ի՝ լիցենզավորման հանձնաժողովի N 20 եզրակացությունը՝ «ՋԻ-ԿՈԴԵՐ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ապահովված չեն Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի փետրվարի 29-ի N 295-Ն որոշմամբ հաստատված կարգի 13-րդ կետի 1-ին, 2-րդ և 3-րդ ենթակետի պահանջները,

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

1. Մերժել «ՋԻ-ԿՈԴԵՐ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված Հայաստանի Հանրապետության Երևան, Շենգավիթ Արտաշիսյան 96 հասցեում ռազմական նշանակության արտադրանքի արտադրություն իրականացնելու լիցենզիայի հայտը:

2. Սույն հրամանը կարող է բողոքարկվել վարչական կարգով` այն ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում կամ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ժամկետում:

3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 59-րդ հոդվածով սահմանված կարգով` իրազեկելուն հաջորդող օրվանից:

ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂ` 7/22/2026

Գ. ՄԱՆԹԱՇՅԱՆ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։