Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2016-07-23-ից մինչև 2016-11-26։Բացել գործող տեքստը
Գլուխ 4 · ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԿԱՌԱՎԱՐԻՉՆԵՐԸ ԵՎ ԿԱՌԱՎԱՐԻՉՆԵՐԸ

Հոդված 21. Ժամանակավոր կառավարիչը

գործել է մինչև 2016-11-26Բացել ARLIS-ում

Հոդված 21. Ժամանակավոր կառավարիչը

1. Ժամանակավոր կառավարիչ կարող է նշանակվել պետական լիազոր մարմնի կողմից կառավարության սահմանված կարգով` որպես սնանկության կառավարիչ որակավորված և կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպության անդամ հանդիսացող այն ֆիզիկական անձը, որը Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հաշվառված է որպես անհատ ձեռնարկատեր։ Ժամանակավոր կառավարչի նշանակումը և վաղաժամկետ ազատումը կատարվում է սույն օրենքով կառավարչի նշանակման և վաղաժամկետ ազատման համար սահմանված կարգով:

2. Սնանկության ժամանակավոր կառավարիչը`

ա) միջնորդություն է ներկայացնում դատարան` սույն օրենքի 13-րդ հոդվածի չորրորդ մասով նախատեսված սահմանափակումների կիրառման համար.

բ) մինչև պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելու պահն իրականացնում է սույն օրենքի 29-րդ հոդվածի առաջին մասի «ե», «զ» և «ժա.1» կետերով նախատեսված լիազորությունները:

3. Ժամանակավոր կառավարչի լիազորությունները դադարեցվում են կառավարիչ նշանակելու մասին դատարանի որոշմամբ:

4. Երբ տվյալ սնանկության գործով կառավարիչ նշանակվել է այլ անձ, ժամանակավոր կառավարչի ամսական վարձատրությունը կատարվում է պարտապանի հաշվին` վերջին տարում պարտապանի տնօրենի տարեկան վաստակի 1/12 չափով:

5. Ժամանակավոր կառավարչի գործողությունները (անգործությունը) վիճարկելու կարգը և ժամանակավոր կառավարչի պատասխանատվությունը որոշվում են սույն օրենքի 31-32-րդ հոդվածներով սահմանված կանոններով:

(21-րդ հոդվածը խմբ. 08.12.10 ՀՕ-231-Ն, խմբ., փոփ. 22.12.10 ՀՕ-13-Ն, փոփ. 17.06.16 ՀՕ-105-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։