Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2025-08-01-ից մինչև 2025-12-25։Բացել գործող տեքստը
Գլուխ 10 · (գլուխը լրաց. 16.01.24 ՀՕ-27-Ն)

Հոդված 90.2. Սույն գլխում օգտագործվող հասկացությունները

գործել է մինչև 2025-12-25Բացել ARLIS-ում

Հոդված 90.2. Սույն գլխում օգտագործվող հասկացությունները

1. Սույն գլխի իմաստով՝ էլեկտրոնային համակարգն օգտագործող անձ է համարվում այն ֆիզիկական անձը՝

1) որը սնանկության գործի շրջանակներում առնվազն մեկ անգամ էլեկտրոնային համակարգի միջոցով կատարել է որևէ գործողություն կամ սնանկության գործով կառավարչին ուղղված դիմումի հիման վրա գրանցվել է էլեկտրոնային համակարգում և

2) հետագայում գործը քննող դատարանին տեղյակ չի պահել էլեկտրոնային համակարգից օգտվելու անհնարինության մասին:

2. Սույն գլխի իմաստով՝ իրավաբանական անձինք, անհատ ձեռնարկատերերը, պետական և տեղական ինքնակառավարման մարմինները, ներկայացուցիչ հանդիսացող փաստաբանները, սնանկության գործով կառավարիչները, նոտարները և արտոնագրված հաշտարարները համարվում են համակարգն օգտագործող անձինք՝ անկախ էլեկտրոնային համակարգի միջոցով առնվազն մեկ անգամ որևէ գործողություն կատարած լինելուց կամ չլինելուց։

3․ Էլեկտրոնային համակարգին առնչվող այլ հասկացություններն օգտագործվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված իմաստով։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։