Հոդված 20. Սնանկության գործի ընթացքում կայացված ակտերի բողոքարկումը
Հոդված 20. Սնանկության գործի ընթացքում կայացված ակտերի բողոքարկումը
1. Պարտապանին սնանկ ճանաչելու կամ սնանկ ճանաչելու դիմումը մերժելու մասին դատարանի վճիռը կարող է բողոքարկվել վերաքննության կարգով` մինչև վճռի օրինական ուժի մեջ մտնելը:
2. Պարտապանին սնանկ ճանաչելու կամ սնանկ ճանաչելու դիմումը մերժելու մասին դատարանի վճիռը կարող են բողոքարկել պարտապանը, պարտատերը (պարտատերերը) և հարկադիր կատարողը` վերջինիս կողմից դիմում ներկայացնելու դեպքում:
3. Դատարանի վճռի բողոքարկումը չի կասեցնում սնանկության վերաբերյալ գործի վարույթը, ինչպես նաև դատարանի նշանակած ժամանակավոր կառավարչի կամ կառավարչի գործողությունները:
4.(2-րդ մասն ուժը կորցրել է 05.02.09 ՀՕ-48-Ն)
5. Սնանկության գործի քննության ընթացքում կայացվող որոշումները կարող են բողոքարկվել դրանք կայացվելուց հետո` տասնհինգօրյա ժամկետում, վվերաքննության կարգով, միայն սույն օրենքով նախատեսված դեպքերում: Մնացած դեպքերում դատարանի որոշումները վերջնական են և բողոքարկման ենթակա չեն:
6. Պահանջների վերջնական ցուցակը հաստատելու մասին դատարանի որոշումը կարող է բողոքարկվել ամբողջությամբ կամ մասնակիորեն` առանձին պահանջների մասով: Որոշումը մասնակիորեն բողոքարկվելու դեպքում պահանջների վերջնական ցուցակը հաստատելու մասին դատարանի որոշումը չբողոքարկված պահանջների մասով մտնում է ուժի մեջ:
(20-րդ հոդվածը փոփ. 05.02.09 ՀՕ-48-Ն)