Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2011-02-05-ից մինչև 2011-04-02։Բացել գործող տեքստը
Այս հոդվածն ուժը կորցրել է 2011-04-02-ից։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։
Գլուխ 3 · ՍՆԱՆԿ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՀԱՐՑԻ ԼՈՒԾՈՒՄԸ

Հոդված 16. Սնանկ ճանաչելը կամավոր սնանկության դիմումի հիման վրա

գործել է մինչև 2011-04-02ուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 16. Սնանկ ճանաչելը կամավոր սնանկության դիմումի հիման վրա

1. Պարտապանի կամավոր սնանկության դիմումը վարույթ ընդունելու պահից ոչ ուշ, քան 3 օրվա ընթացքում դատավորն առանց դատական նիստ հրավիրելու վճիռ է կայացնում պարտապանին սնանկ ճանաչելու մասին, եթե պարտապանն առերևույթ անվճարունակ է:

2. Եթե պարտապանի անվճարունակությունը վիճելի է, ապա դատավորը դիմումը վարույթ ընդունելուց հետո` 10 օրվա ընթացքում, նշանակում է դատական նիստ, որին հրավիրվում են պարտապանը և դիմումում նշված պարտատերերը:

Պատշաճ ծանուցված պարտատերերի և պարտապանի չներկայանալն արգելք չէ գործի քննության համար:

3. Դատական նիստում դիմումի քննարկման արդյունքներով դատարանը կայացնում է վճիռ` պարտապանին սնանկ ճանաչելու կամ դիմումը մերժելու մասին:

4. (4-րդ մասն ուժը կորցրել է 22.12.10 ՀՕ-13-Ն)

(16-րդ հոդվածը փոփ. 22.12.10 ՀՕ-13-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։