Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2012-01-01-ից մինչև 2012-04-28։Բացել գործող տեքստը
Գլուխ 2 · ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԴԻՄՈՒՄԸ ԵՎ ԱՅՆ ՎԱՐՈՒՅԹ ԸՆԴՈՒՆԵԼԸ

Հոդված 13. Սնանկության վերաբերյալ դիմումը վարույթ ընդունելը

գործել է մինչև 2012-04-28Բացել ARLIS-ում

Հոդված 13. Սնանկության վերաբերյալ դիմումը վարույթ ընդունելը

1. Սույն օրենքով նախատեսված պահանջների պահպանմամբ ներկայացված դիմումը դատավորն ընդունում է վարույթ` դիմումն ստանալու օրը: Եթե պարտապանի նկատմամբ սնանկության գործ կա դատարանում, ապա նոր դիմողի ներկայացրած սնանկության դիմումը քննվում է որպես առանձին վարույթ և ենթակա է կարճման, եթե նախորդ վարույթի գործով պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռ է օրինական ուժի մեջ մտնում:

2. Դիմումը վարույթ ընդունելու մասին դատավորը կայացնում է որոշում: Դիմումը վարույթ ընդունելու հետ միաժամանակ` սույն հոդվածի 2.1-ին մասով սահմանված կարգով, դատարանը նշանակում է սնանկության ժամանակավոր կառավարիչ: Եթե դատարանում առկա սնանկության գործով արդեն նշանակված է ժամանակավոր կառավարիչ, ապա նոր ժամանակավոր կառավարիչ չի նշանակվում: Ներդրումային ֆոնդի սնանկության վերաբերյալ գործով սնանկության ժամանակավոր կառավարիչ չի նշանակվում, և ժամանակավոր կառավարչի` սույն օրենքով նախատեսված լիազորություններն իրականացնում է այդ ներդրումային ֆոնդի պահառուն` սույն օրենքով սահմանված կարգով և պայմաններով, եթե այլ կարգավորում չի նախատեսված կամ չի բխում «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքից:

2.1. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքում դատարանը որպես սնանկության ժամանակավոր կառավարիչ նշանակում է`

ա) հարկադիր սնանկության դիմումով հարուցված գործի դեպքում` պարտատիրոջ ներկայացրած թեկնածուին, իսկ եթե թեկնածուն ներկայացված չէ, կամ բացակայում են այդ թեկնածուի վերաբերյալ սույն օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված պահանջները հիմնավորող փաստաթղթերի պատճենները և սնանկության գործին մասնակցող անձանց պատճառված վնասի համար թեկնածուի քաղաքացիական պատասխանատվության ապահովագրական պոլիսը, ապա կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպության կողմից սույն օրենքի 22-րդ հոդվածով սահմանված կարգով ներկայացրած թեկնածուին: Ընդ որում, դատարանը ժամանակավոր կառավարչի թեկնածություն ներկայացնելու պահանջագիրը կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպություն է ներկայացնում դիմումը վարույթ ընդունելու մասին որոշում կայացնելուց հետո` մեկ աշխատանքային օրվա ընթացքում.

բ) կամավոր սնանկության դիմումով հարուցված գործի դեպքում` կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպության կողմից սույն օրենքի 22-րդ հոդվածով սահմանված կարգով ներկայացված թեկնածուին: Ընդ որում, դատարանը ժամանակավոր կառավարչի թեկնածություն ներկայացնելու պահանջագիրը կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպություն է ներկայացնում դիմումը վարույթ ընդունելու մասին որոշում կայացնելուց հետո` մեկ աշխատանքային օրվա ընթացքում:

3. Դատարանը սնանկության վերաբերյալ դիմումը վարույթ ընդունելու մասին որոշումն անհապաղ ուղարկում է`

ա) պարտապանի պետական գրանցումն իրականացնող պետական մարմնին.

բ) գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցումն իրականացնող պետական մարմիններին, ինչպես նաև կենտրոնական դեպոզիտարիա.

գ) այն հարկային մարմիններին, որտեղ պարտապանը հաշվառված է.

դ) մաքսային պետական մարմիններին.

ե) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին (այսուհետ` կենտրոնական բանկ).

զ) դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությանը.

է) պարտապանին լիցենզիա տված պետական մարմնին (մարմիններին), եթե դիմումում առկա է տեղեկատվություն լիցենզիա ունենալու մասին.

ը) աշխատանքի և սոցիալական հարցերով լիազոր պետական մարմնին:

4. Ժամանակավոր կառավարչի կամ պարտատիրոջ միջնորդությամբ դատարանի որոշմամբ կարող է կիրառվել պարտապանի կամ նրա տիրապետման կամ օգտագործման ներքո գտնվող գույքի տնօրինման, տիրապետման կամ օգտագործման ցանկացած անհրաժեշտ սահմանափակում, եթե դրանց չկիրառման արդյունքում կարող է էապես նվազել պարտապանի գույքը:

5. Սնանկության դիմումը վարույթ ընդունելու մասին դատարանի որոշումն ստանալու պահից դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը կասեցնում է պարտապանի գույքի բռնագանձման վերաբերյալ բոլոր կատարողական վարույթները:

(13-րդ հոդվածը լրաց. 22.12.10 ՀՕ-256-Ն, 22.12.10 ՀՕ-13-Ն, փոփ., լրաց. 23.06.11 ՀՕ-235-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։