Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2014-07-01-ից մինչև 2015-01-09։Բացել գործող տեքստը
Գլուխ 1 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 2. Օրենքի գործողության սահմանները

գործել է մինչև 2015-01-09Բացել ARLIS-ում

Հոդված 2. Օրենքի գործողության սահմանները

1. Սույն օրենքով սահմանված սնանկության վարույթի պարտապան կարող է լինել ցանկացած իրավաբանական կամ ֆիզիկական անձ, բացառությամբ`

ա) Հայաստանի Հանրապետության.

բ) համայնքի.

գ) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի.

դ) բանկի.

ե) վարկային կազմակերպության.

զ) ներդրումային ընկերության.

զ.1.) ներդրումային ֆոնդի կառավարչի.

է) ապահովագրական ընկերության:

Սույն մասում օգտագործված «բանկ», «ապահովագրական ընկերություն», «ներդրումային ընկերություն, ներդրումային ֆոնդի կառավարիչ» կամ «վարկային կազմակերպություն» հասկացությունները չեն ներառում ինքնալուծարման համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի թույլտվությունն ստացած բանկը, ապահովագրական ընկերությունը, ներդրումային ընկերությունը, ներդրումային ֆոնդի կառավարիչը կամ վարկային կազմակերպությունը:

2. Օրենքով կարող են սահմանվել ապահովագրական ընկերությունների, բարեգործական հիմնադրամների, ներդրումային և կենսաթոշակային ֆոնդերի, արժեթղթավորման հիմնադրամների ներդրումային ընկերությունների, կարգավորվող շուկայի օպերատորի, Կենտրոնական դեպոզիտարիայի, գրավատների, բնական մենաշնորհի և շուկայում գերիշխող դիրք ունեցող սուբյեկտների, հասարակական կազմակերպությունների անվճարունակության և որպես պարտապան դրանց մասնակցությամբ սնանկության վարույթի այլ կանոններ, քան սահմանված են սույն օրենքով:

3. Որպես պարտապան` օտարերկրյա կամ քաղաքացիություն չունեցող անձի մասնակցությամբ անվճարունակության (սնանկության) հարաբերությունների նկատմամբ կիրառվում են սույն օրենքի դրույթները, եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով այլ բան նախատեսված չէ:

4. Օտարերկրյա պետությունների դատարանների անվճարունակության (սնանկության) գործերով վճիռները (որոշումները) Հայաստանի Հանրապետությունում ճանաչվում են Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան, իսկ դրանց բացակայության դեպքում` փոխադարձության սկզբունքով:

5. Բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, ներդրումային ֆոնդի կառավարիչների և ապահովագրական ընկերությունների անվճարունակության (սնանկության) բնագավառի հարաբերությունները կարգավորվում են «Բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, ներդրումային ֆոնդի կառավարիչների և ապահովագրական ընկերությունների սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

(2-րդ հոդվածը լրաց. 11.10.07 ՀՕ-201-Ն, 25.05.08 ՀՕ-108-Ն, լրաց., փոփ. 22.12.10 ՀՕ-256-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։