Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԻՆՈՒԹՅԱՆԸ ՇԵՆՔ ԵՎ ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

30 օգոստոսի 1993 թվականի N 438

Քաղ. Երևան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԻՆՈՒԹՅԱՆԸ ՇԵՆՔ ԵՎ ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Երևան քաղաքի Հանրապետության (նախկին Ալավերդյան) փողոցի N 37 շենքը պատգամավորների Երևանի քաղխորհրդի գործկոմի տնօրինությունից հանձնել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության տնօրինությանը:

2. Պատգամավորների Երևանի քաղխորհրդի գործկոմին և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը` մեկամսյա ժամկետում ավարտել նշված շենքի սահմանված կարգով հաշվեկշռից հաշվեկշիռ ընդունման-հանձնման աշխատանքները:

3. Առաջարկել Սփյուռքահայության հետ կապերի կոմիտեին մեկամսյա ժամկետում ազատել իր կողմից զբաղեցված վերոհիշյալ շենքը, իսկ նրա օգտագործմանը տրված և պետական սեփականություն հանդիսացող գույքը հանձնել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության տնօրինությանը:

4. Առաջարկել Սփյուռքահայության հետ կապերի կոմիտեին և հանձնարարել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը` մեկամսյա ժամկետում ավարտել սույն որոշման 3-րդ կետում նշված գույքի սահմանված կարգով հաշվեկշռից հաշվեկշիռ ընդունման-հանձնման աշխատանքները:

5. Պատգամավորների Երևանի քաղխորհրդի գործկոմին` մեկամսյա ժամկետում լուծել Սփյուռքահայության հետ կապերի կոմիտեին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով շենքային տարածք հատկացնելու հարցը:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Հ. ԲԱԳՐԱՏյան

Հայաստանի Հանրապետության

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ

ԿԱՌԱՎԱՐԻՉ Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։