ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 448-Ա
«ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ» ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՀՈՂԵՐԻ ԴԵԳՐԱԴԱՑՄԱՆ ԿԱՆԽՄԱՆ (LDN) ՀԱՆՁՆԱՌՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ/ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ՝ ԴԵԳՐԱԴԱՑՎԱԾ ՄԱՐԳԱԳԵՏԻՆՆԵՐԻ ԿԱՅՈՒՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՄԻՋՈՑՈՎ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը՝
1. Բարեգործական որակել «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի կողմից իրականացվող` 343,239,700 դրամ արժողությամբ «Հայաստանում հողերի դեգրադացման կանխման (LDN) հանձնառությունների/պարտականությունների իրականացումը՝ դեգրադացված մարգագետինների կայուն կառավարման և վերականգնման միջոցով» ծրագիրը` համաձայն հավելվածի:
2. «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկին` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների մասին, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Տ. Խաչատրյան
Երևան
28.07.2026
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված
ՀՀ փոխվարչապետի
N 448-Ա որոշման
«ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ» ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՀՈՂԵՐԻ ԴԵԳՐԱԴԱՑՄԱՆ ԿԱՆԽՄԱՆ (LDN) ՀԱՆՁՆԱՌՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ/ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ՝ ԴԵԳՐԱԴԱՑՎԱԾ ՄԱՐԳԱԳԵՏԻՆՆԵՐԻ ԿԱՅՈՒՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՄԻՋՈՑՈՎ» ԾՐԱԳԻՐ
1. Ծրագրի նպատակը Ծրագրի նպատակն է աջակցել Հայաստանի հողերի դեգրադացման կանխման նպատակների իրագործմանն ուղղված ազգային ջանքերին՝ դեգրադացված մարգագետինների կայուն կառավարման և վերականգնման
միջոցով:
2. Ծրագրի բարեգործական որակման նպատակը Ծրագրի շրջանակներում օրենքով սահմանված կարգով օգտվել հարկերի, տուրքերի և պարտադիր վճարների գծով սահմանված արտոնություններից:
3. Բարեգործը Միավորված ազգերի կազմակերպության պարենի և գյուղատնտեսության կազմակերպություն
4. Ծրագիրը կատարողը Շրջակա միջավայրի նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկ (քաղաք Երևան, Տիգրան Մեծի պողոտա 65ա, ՀՎՀՀ՝ 01573524)
5. Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը Հայաստանի Հանրապետության Սյունիքի և Լոռու մարզեր, շրջակա միջավայրի պահպանություն
6. Ծրագրի բյուջեն 343,239,700 դրամ
7. Բարեգործություն ստացողը Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան և Լոռու մարզի Թումանյան խոշորացված համայնքներ
8. Ծրագրի իրականացման տևողությունը 2026 թվականի հուլիսի 13-ից մինչև 2027 թվականի սեպտեմբերի 30-ը
9. Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը Շրջակա միջավայրի նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի և Միավորված ազգերի կազմակերպության պարենի և գյուղատնտեսության կազմակերպության միջև 16.09.2022 թ. կնքված դրամաշնորհի պայմանագրին կից ծրագրի երկարացման վերաբերյալ համաձայնագրի շրջանակներում 2026 թվականի հուլիսի 13-ի մինչև 2027 թվականի սեպտեմբերի 30-ը ֆինանսավորվող 343,239,700 դրամ, այդ թվում՝
1) ծառայությունների ձեռքբերում – 79,566,400 դրամ.
2) ապրանքների ձեռքբերում (կամ ներմուծում) – 182,857,700 դրամ.
3) գրասենյակային ծախսեր – 1,176,900 դրամ.
4) աշխատողների վարձատրություն – 62,498,600 դրամ.
5) գործուղման ծախսեր – 17,140,100 դրամ:
10. Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը 1) ծառայությունների ձեռքբերում (գործարքի շրջանակներում ակնկալվում է ավելացված արժեքի հարկի ազատում) – 79,566,400 դրամ, այդ թվում՝
ա. միջազգային փորձագետներ (2026-2027 թթ.) – 16,441,900 դրամ.
բ. թարգմանչական ծառայություններ (2026-2027 թթ.) – 1,574,100 դրամ.
գ. ծրագրի տարածքում հողերի կայուն կառավարման և դեգրադացիայի ծախսերի գնահատում (2026-2027 թթ.)
– 6,044,700 դրամ.
դ. մոնիթորինգային համակարգի հիմնում (2026-2027 թթ.) – 6,040,600 դրամ.
ե. ԶԼՄ-ների ներգրավման քարոզարշավի իրականացման և տեղեկատվական նյութերի կազմման ծառայություններ (2026-2027 թթ.) – 4,389,100 դրամ.
զ․ սեմինարների, քննարկումների, աշխատաժողովների և այլ միջոցառումների կազմակերպման ծառայություններ (2026-2027 թթ.) – 9,771,800 դրամ.
է. հիմնական որոշում կայացնողների և պրակտիկ աշխատողների համար հողերի դեգրադացիայի չեզոքացման վերաբերյալ կարողությունների զարգացման ազգային ծրագրի մշակում և իրականացում (2026-2027 թթ.) – 35,304,200 դրամ,
2) ապրանքների ձեռքբերում (կամ ներմուծում) – 182,857,700 դրամ, այդ թվում՝
ա. սերմեր և տնկիներ (2026 թ.-2027 թ.) – 12,911,600 դրամ.
բ. արոտավայրերի կայուն կառավարման գործառույթների իրականացման սարքեր (2026 թ.-2027 թ.) – 53,492,500 դրամ.
գ. գովազդային վահանակներ (2026 թ.-2027 թ.) – 965,800 դրամ.
դ. արժեշղթաների զարգացման ապրանքների ձեռքբերում (2026 թ.-2027 թ.) – 80,316,100 դրամ.
ե. երկրատեղեկատվական համակարգի արտոնագրերի ձեռքբերում (2026 թ.-2027 թ.) – 8,712,400 դրամ.
զ. արոտավայրերի կառավարման գործիքների ձեռքբերում (2026 թ.-2027 թ.) – 26,459,300 դրամ,
3) գործուղման ծախսեր – միջազգային և տեղական գործուղումներ (2026 թ.-2027 թ.) – 17,140,100 դրամ,
4) գրասենյակային ծախսեր (2026-2027 թթ.) - 1,176,900 դրամ:
11. Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպչական ծախսերը 1) Կազմակերպական ծախսեր – 62,498,600 դրամ՝
ա. ծրագիրը իրականացնող աշխատողների վարձատրություն – 62,498,600 դրամ:
12. Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարություն
13. Ծրագրի արդյունավետության
նկատմամբ վերահսկողության
մեխանիզմների
նկարագրությունը Հաշվետվություն է ներկայացվում բարեգործին և Շրջակա միջավայրի նախարարությանը, Հայաստանի
Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով տեղեկությունների ներկայացում լիազորված մարմնին:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Տ. Խաչատրյան
28.07.2026
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ