ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 1222-Ա
«ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հիմնադրամների մասին» օրենքի 22-րդ հոդվածի 3-րդ մասը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի նոյեմբերի 27-ի N 1408-Ն որոշման N 1 հավելվածի 32-րդ կետը՝
1. Հաստատել «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը` համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ
Երևան
28.10.2021
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված
ՀՀ վարչապետի
N 1222-Ա որոշման
Կ Ա Զ Մ
«ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ
Հիմնադրի անունից առաջադրված խորհրդի անդամներ
Սուրեն Պապիկյան - ՀՀ պաշտպանության նախարար
Արթուր Մարտիրոսյան - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ
Աննա Վարդապետյան - ՀՀ գլխավոր դատախազ
Մխիթար Հայրապետյան - ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար
Արտուր Մովսիսյան - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի տեղակալ
Լիազոր մարմնի կողմից առաջադրված խորհրդի անդամներ
Արմեն Սիմոնյան -«Ակադեմիական քաղաք» հիմնադրամի տնօրեն (համաձայնությամբ)
Հովհաննես Մովսիսյան - «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ի
գործադիր տնօրեն (համաձայնությամբ)
Գևորգ Քառյան - «Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա» հիմնադրամի տնօրեն (համաձայնությամբ)
Գուրգեն Գասպարյան - «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին
ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի ձեռագիր
հավաքածուների թվայնացման բաժնի ղեկավար (համաձայնությամբ)
Արեգ Հովհաննիսյան - «Հակադոպինգային գործակալություն» ՊՈԱԿ-ի փոխտնօրեն,
կենս. գիտ. դոկտոր, պրոֆեսոր (համաձայնությամբ)
Պրոֆեսորադասախոսական կազմից ընտրված խորհրդի անդամներ
Վարուժան Աթաբեկյան - Երևանի պետական համալսարանի հանրահաշվի և երկրաչափության
ամբիոնի վարիչ, ֆիզմաթ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր
Քրիստինե Յախշյան - Երևանի պետական համալսարանի հայոց պատմության ամբիոնի ասիստենտ
Նարինե Խաչատրյան - Երևանի պետական համալսարանի անձի հոգեբանության ամբիոնի
վարիչ, հոգեբ. գիտ. թեկն., դոցենտ
Աննա Փոլադյան - Երևանի պետական համալսարանի կենսաքիմիայի,
մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնի վարիչ,
կենս. գիտ. թեկն, դոցենտ
Հայկ Քոչարյան - Երևանի պետական համալսարանի արաբագիտության ամբոնի
վարիչ, պատմ. գիտ. թեկն., դոցենտ
Ուսանողության կողմից ընտրված խորհրդի անդամներ
Հասմիկ Ափրեյան - Երևանի պետական համալսարանի փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի ուսանող
Լիլիա Հակոբջանյան - Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի ուսանող
Բենիկ Բալայան -Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի ուսանող
Հասմիկ Հովհաննիսյան - Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ասպիրանտ
Դավիթ Թովմասյան - Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի ուսանող
(հավելվածը փոփ. 09.12.21 N 1405-Ա, 22.06.22 N 737-Ա, 01.12.22 N 1423-Ա, 24.02.23 N 205-Ա, 07.04.23 N 392-Ա, 11.10.24 N 916-Ա, 30.04.25 N 357-Ա, 28.07.26 N 647-Ա)
Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար Ա. Հարությունյան
28.10.2021
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ