Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2019-06-29-ից մինչև 2019-08-03։Բացել գործող տեքստը
Այս հոդվածն ուժը կորցրել է 2019-08-03-ից։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։
ՎԱՐՉԱԿԱՆ ՏՈՒՅԺԵՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄԸԳլուխ 26 · ՏՈՒԳԱՆՔ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՈՐՈՇՄԱՆ ԿԱՏԱՐՄԱՆ ՎԱՐՈՒՅԹԸ

Հոդված 305. Տուգանք նշանակելու մասին որոշումը կատարելու ժամկետներն ու կարգը

գործել է մինչև 2019-08-03ուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 305. Տուգանք նշանակելու մասին որոշումը կատարելու ժամկետներն ու կարգը

Խախտողի կողմից տուգանքը պետք է վճարվի տուգանք նշանակելու մասին որոշումը նրան հանձնելու օրվանից ոչ ուշ, քան տասնհինգ օրվա ընթացքում, իսկ այդ որոշումը գանգատարկելու կամ բողոքարկելու դեպքում` գանգատը կամ բողոքը առանց բավարարման թողնելու մասին ծանուցման օրվանից ոչ ուշ, քան տասնհինգ օրվա ընթացքում:

Եթե սույն օրենսգրքի 224-րդ հոդվածի երկրորդ մասի 2-րդ կետով նախատեսված հոդվածներով սահմանված տուգանքը նշանակելու մասին որոշումը իրավախախտում կատարած անձին հանձնելու oրվանից հետո՝ երեսնօրյա ժամկետում, անձը դիմում է ոստիկանություն տուգանքի վճարումը տարաժամկետելու խնդրանքով, ապա վճարումը համարվում է տարաժամկետված դիմումի մեջ նշված ժամկետով, բայց ոչ ավելի, քան 6 ամիս: (մասն ուժը կորցրել է 01.03.17 ՀՕ-50-Ն)

(մասն ուժը կորցրել է 01.03.17 ՀՕ-50-Ն)

Եթե մանր խուլիգանություն կատարած տասնվեցից մինչև տասնութ տարեկան անձինք ինքնուրույն վաստակ չունեն, տուգանքը գանձվում է ծնողներից կամ նրանց փոխարինող անձանցից:

Վարչական իրավախախտում կատարելու համար նշանակված տուգանքը խախտողի կողմից մուծվում է կենտրոնական գանձապետարանի համապատասխան հաշվին:

Ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար նշանակված տուգանքը խախտողը մուծում է կենտրոնական գանձապետարան, բացառությամբ իրավախախտման կատարման տեղում գանձվող տուգանքի:

Համայնքի ղեկավարների նշանակած տուգանքը մուտքագրվում է համապատասխան համայնքի բյուջե, իսկ տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնատար անձանց թույլ տված իրավախախտումների համար նշանակված տուգանքը մուտքագրվում է պետական բյուջե:

Եթե կատարողական վարույթն ավարտվում է «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կամ 4-րդ կետերով նախատեսված հիմքերով, և հարկադիր կատարման ներկայացված՝ սույն օրենսգրքի 224-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հոդվածներով սահմանված իրավախախտումների գործերով կայացված որոշումների հիման վրա չկատարված դրամական պարտավորությունների (մեկից ավելի վարչական ակտերի դեպքում՝ դրանց հանրագումարի) չափը գերազանցում է սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկը, ապա անձը զրկվում է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից վեց ամիս ժամկետով, բացառությամբ այն դեպքերի, երբ մինչև տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկելու մասին որոշման կայացումը կատարում է դրամական պարտավորությունները (այդ թվում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկը գերազանցող մասով):

Սույն հոդվածի 9-րդ մասով նախատեսված դեպքում գործի քննությունն իրականացվում է սույն օրենսգրքով սահմանված կարգով՝ 224-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված՝ գործը քննելու և վարչական տույժ նշանակելու իրավունք ունեցող պաշտոնատար անձի կողմից: Այդ դեպքում կայացվում է առանձին որոշում, որը հանձնվում է հասցեատիրոջը առձեռն կամ պատվիրված փոստով` ստանալու մասին ծանուցմամբ:

Սույն օրենսգրքի 150.3-րդ հոդվածով գանձվող տուգանքները փոխանցվում են Հայաստանի Հանրապետության միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին արձանագրված խախտումների համար՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական գանձապետարան, իսկ մարզային ավտոճանապարհներին արձանագրված խախտումների համար՝ համապատասխան համայնքի բյուջե:

(305-րդ հոդվածը փոփ. 10.03.90, 11.12.02 ՀՕ-495-Ն, լրաց. 16.12.05 ՀՕ-26-Ն, խմբ., փոփ. 21.02.07 ՀՕ-73-Ն, լրաց. 27.02.07 ՀՕ-134-Ն, փոփ. 06.12.07 ՀՕ-296-Ն, լրաց. 02.12.08 ՀՕ-221-Ն, փոփ. 18.05.10 ՀՕ-65-Ն, 07.02.12 ՀՕ-2-Ն, խմբ. 19.12.12 ՀՕ-247-Ն, փոփ., խմբ. 05.12.13 ՀՕ-143-Ն, խմբ. 21.06.14 ՀՕ-78-Ն, փոփ., լրաց. 21.12.15 ՀՕ-178-Ն, լրաց. 21.12.15 ՀՕ-9-Ն, փոփ. 01.03.17 ՀՕ-50-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։