Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2021-08-06-ից մինչև 2021-08-09։Բացել գործող տեքստը
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԳլուխ 14 · ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳԻ ԴԵՄ ՈՏՆՁԳՎՈՂ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ

Հոդված 188. Տեխնիկական կանոնակարգերով, տեխնիկական կանոնակարգերով սահմանված համապատասխանության գնահատման ընթացակարգերով, չափումների միասնականության ապահովման ոլորտում գործող նորմատիվ իրավական ակտերով սահմանված պահանջները խախտելը

գործել է մինչև 2021-08-09Բացել ARLIS-ում

Հոդված 188. Տեխնիկական կանոնակարգերով, տեխնիկական կանոնակարգերով սահմանված համապատասխանության գնահատման ընթացակարգերով, չափումների միասնականության ապահովման ոլորտում գործող նորմատիվ իրավական ակտերով սահմանված պահանջները խախտելը

(վերնագիրը խմբ. 24.03.21 ՀՕ-143-Ն)

Նորմատիվ փաստաթղթերի պարտադիր պահանջները խախտելը, բացի սույն օրենսգրքի 158 հոդվածով նախատեսված իրավախախտումներից արտադրանքն իրացնելու (առաքելու), օգտագործելու (շահագործելու), պահելու, փոխադրելու, օգտահանելու ժամանակ, ինչպես նաև պետական հսկողություն և վերահսկողություն իրականացնելու համար արտադրանք, անհրաժեշտ տվյալներ և փաստաթղթեր ներկայացնելուց խուսափելը`

առաջացնում են տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև երեքհարյուրապատիկի չափով:

Առանց համապատասխանության սերտիֆիկատի պարտադիր սերտիֆիկացման ենթակա արտադրանք (այդ թվում` ներմուծվող) իրացնելը (աշխատանք կատարելը, ծառայություն մատուցելը)` բացառությամբ սույն օրենսգրքի 158-րդ հոդվածով նախատեսված իրավախախտումների կամ արտադրողների (կատարողների, մատուցողների), ինչպես նաև սերտիֆիկացման մարմինների և փորձարկման լաբորատորիաների պաշտոնատար անձանց կողմից սերտիֆիկացման կանոնները խախտելը`

առաջացնում են տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև երկուհարյուրապատիկի չափով:

Տեսակը չհաստատված, պետական չափագիտական հսկողության և վերահսկողության ենթակա ոլորտներում չստուգաչափված չափման միջոցներ կիրառելը, չափման միջոցների ստուգաչափման կանոնները, վկայագրված չափումների կատարման մեթոդիկաները, չափագիտական կանոնները և նորմերը, չհաստատված տեսակների չափման միջոցների թողարկման պահանջները խախտելը, բացառությամբ սույն օրենսգրքի 158-րդ հոդվածով նախատեսված իրավախախտումների`

առաջացնում են տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև երեքհարյուրապատիկի չափով:

Տեխնիկական կանոնակարգերի պահանջներին արտադրանքի և ծառայությունների համապատասխանության պետական վերահսկողություն իրականացնող և Հայաստանի Հանրապետության չափումների միասնականության ապահովման վերահսկողություն իրականացնող մարմնի ղեկավարի կամ ծառայողի կարգադրագրերը սահմանված ժամկետում չկատարելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից մինչև երեքհարյուրապատիկի չափով:

Առանց հավատարմագրման, հավատարմագրումը կասեցված և դադարեցված լինելու դեպքում համապատասխանության գնահատման մարմինների կողմից հավատարմագրման նշանի և (կամ) հավատարմագրման վերաբերյալ տեքստային վկայակոչման կիրառումը`

առաջացնում են տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև երեքհարյուրապատիկի չափով:

Սույն հոդվածով նախատեսված արարքները, որոնք նյութական վնաս են պատճառել քաղաքացիներին, կազմակերպություններին կամ պետությանը`

առաջացնում են տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից մինչև հինգհարյուրապատիկի չափով:

Տեխնիկական կանոնակարգերի պահանջներին չհամապատասխանող հեղուկ վառելիք, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային կամ ածխաջրածնային գազեր վաճառելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափով:

Սույն հոդվածի 7-րդ մասով նախատեսված արարքը վարչական տույժի նշանակման օրվանից մեկ տարվա ընթացքում կրկին կատարելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ տվյալ արարքի համար սույն հոդվածով նախատեսված տուգանքի կրկնապատիկի չափով:

(188-րդ հոդվածը խմբ. 02.09.93 ՀՕ-79, 28.04.98 ՀՕ-212, փոփ., խմբ. 27.02.07 ՀՕ-134-Ն, փոփ., խմբ., լրաց. 01.03.17 ՀՕ-75-Ն, խմբ., լրաց. 24.03.21 ՀՕ-143-Ն)

(հոդվածը 26.05.21 ՀՕ-231-Ն օրենքի փոփոխությամբ ուժի մեջ կմտնի 09.08.21 թվականին)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։