Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2005-12-16-ից մինչև 2006-01-01։Բացել գործող տեքստը
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԳլուխ 10 · ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՒՄ, ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԱՊԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ

Հոդված 127. Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից ճանապարհային երթևեկության այն կանոնները խախտելը, որի հետևանքով առաջացել է տրանսպորտային միջոցների կամ այլ գույքի վնասում, ինչպես նաև ճանապարհային երթևեկության այլ կանոնները խախտելը

գործել է մինչև 2006-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 127. Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից ճանապարհային երթևեկության այն կանոնները խախտելը, որի հետևանքով առաջացել է տրանսպորտային միջոցների կամ այլ գույքի վնասում, ինչպես նաև ճանապարհային երթևեկության այլ կանոնները խախտելը

Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից սույն օրենսգրքի 123, 124, 124.1, 125 հոդվածներով նախատեսված ճանապարհային երթևեկության կանոնները խախտելը, որն առաջացրել է տրանսպորտային միջոցների, բեռների ճանապարհների, ճանապարհային և մյուս կառուցվածքների կամ այլ գույքի վնասում, կամ, ի խախտումն սահմանված կանոնների, այն ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը թողնելը, որի մասնակիցն են նրանք`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչև քսանապատիկի չափով կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկում` երեք ամսից մինչև վեց ամիս ժամանակով:

Վարորդների կողմից ճանապարհային երթևեկության այլ կանոններ խախտելը, բացի սույն օրենսգրքի 123, 124, 124.1, 125, 126 հոդվածներով նախատեսված կանոններից, որոնք առաջացրել են սույն հոդվածի առաջին մասում նշված հետևանքները`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկից մինչև տասնապատիկի չափով:

Ճանապարհային երթևեկության կանոնների այլ խախտումները, բացի սույն օրենսգրքի 123, 124, 124.1, 125-129, 131, 132 և 140 հոդվածներով նախատեսվածներից` առաջացնում են նախազգուշացում:

(127-րդ հոդվածը խմբ. 02.07.91, 02.09.93 ՀՕ-79, 03.12.96 ՀՕ-102)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։