Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2006-01-01-ից մինչև 2006-01-01։Բացել գործող տեքստը
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԳլուխ 10 · ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՒՄ, ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԱՊԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ

Հոդված 126. Տրանսպորտային միջոցները վարորդների կողմից հարբած կամ թմրամիջոցներ օգտագործած վիճակում վարելը

գործել է մինչև 2006-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 126. Տրանսպորտային միջոցները վարորդների կողմից հարբած կամ թմրամիջոցներ օգտագործած վիճակում վարելը

Տրանսպորտային միջոցները վարորդների կողմից հարբած կամ թմրամիջոցներ օգտագործած վիճակում վարելը, ինչպես նաև տրանսպորտային միջոցների վարումը հարբած կամ թմրամիջոցներ օգտագործած վիճակում գտնվող անձին հանձնելը, սահմանված կարգին համապատասխան հարբածության կամ թմրամիջոցների օգտագործման վիճակի զննություն անցնելուց խուսափելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչև քսանապատիկի չափով կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկում` մինչև մեկ տարի ժամանակով:

Նույն արարքները տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից կատարելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկից մինչև տասնապատիկի չափով:

(126-րդ հոդվածը խմբ. 02.07.91, 02.09.93 ՀՕ-79, 03.12.96 ՀՕ-102)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։