Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 1993-08-21-ից մինչև 2005-11-26։Բացել գործող տեքստը

Հոդված 26. Տուգանք

գործել է մինչև 2005-11-26Բացել ARLIS-ում

Հոդված 26. Տուգանք

Վարչական իրավախախտումների համար քաղաքացիների նկատմամբ նշանակվող տուգանքը, որպես կանոն, չի կարող գերազանցել սահմանված նվազագույն աշխատավարձի վեցապատիկը, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` տասնապատիկը, եթե վարչական իրավախախտումների առանձին տեսակների համար պատասխանատվությունն ուժեղացնելու կապակցությամբ այլ բան չի նախատեսվում:

Վարչական իրավախախտումների համար քաղաքացիների և պաշտոնատար անձանց նկատմամբ նշանակվող տուգանքը չի կարող պակաս լինել սահմանված նվազագույն աշխատավարձի երեք տոկոսից:

(11.05.92, 18.08.93 խմբագրությամբ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։