ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ
ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 հուլիսի 2026 թվականի N 124-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 20-Ի N 176-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների և հիմք ընդունելով ««Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» N ՀՕ-140-Ն որոշումը, Աբովյան համայնքի ավագանին որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնքի ավագանու 2025 թվականի նոյեմբերի 20-ի «2026 թվականի համար Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնքում տեղական տուրքերի տեսակները և դրանց դրույքաչափերը սահմանելու մասին» N 176-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 1-ին կետը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2026 թվականի ապրիլի 29-ից հետո Աբովյանի համայնքապետարան ներկայացվող՝ շինարարության թույլտվություն ստանալու դիմումների հիման վրա տրամադրվող շինարարության թույլտվությունների վրա։
Կողմ -14
ԲԱԲԱՅԱՆ ԷԴՈՒԱՐԴ
ԶԱՐՈՅԱՆ ԴԱՎԻԹ
ԳԱՍՊԱՐՅԱՆ ԱՄԱԼՅԱ
ԹԵՆԵՔԵՋՅԱՆ ԱՆԻ
ԱՌԱՔԵԼՅԱՆ ԹԱԹՈՒԼ
ԱՎԵՏԻՍՅԱՆ ՍԵԴԱ
ԽԱՉԱՏՐՅԱՆ ՀԱՍՄԻԿ
ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՎԱՀԵ
ՄՈՒՐԱԴՅԱՆ ՌԻՄԱ
ԱՆՏՈՆՅԱՆ ՍԵԴԱ
ՑՈՒԳՈՒՆՅԱՆ ՊԱՎԵԼ
ՄԵԼԻՔՅԱՆ ՆԱԻՐԱ
ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ ԱԼԵՔՍԱՆԴՐ
ԳԵՂԱՄՅԱՆ ՏԻԳՐԱՆ Դեմ -0 Ձեռնպահ -0
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ Է. ԲԱԲԱՅԱՆ
2026 թ. հուլիսի 24
ք. Աբովյան
Հավելված
Հայաստանի Հանրապետության
Կոտայքի մարզի Աբովյան համայնքի
ավագանու 2026 թվականի
հուլիսի 24-ի N 124-Ն որոշման
«Հավելված
Հայաստանի Հանրապետության
Կոտայքի մարզի Աբովյան համայնքի
ավագանու 2025 թվականի
նոյեմբերի 20-ի N 176-Ն որոշման»:
Պաշտոնական հրապարակման օրը՝ 29 հուլիսի 2026 թվական: