Հոդված 3. Օրենսգրքի 225-րդ հոդվածում`
Հոդված 3. Օրենսգրքի 225-րդ հոդվածում`
1) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Անշարժ գույքի հարկ վճարողներ են համարվում կազմակերպություններն ու ֆիզիկական անձինք, բացառությամբ պետության և համայնքների` չկառուցապատված հողամասերի մասով, ինչպես նաև բազմաբնակարան բնակելի շենքի բնակարանների, ոչ բնակելի տարածքների, բազմաբնակարան բնակելի շենքում տեղակայված` հասարակական, արտադրական նշանակության շինությունների, ավտոտնակների (ավտոկայանատեղերի, ավտոհանգրվանների) սեփականատերերին՝ բազմաբնակարան բնակելի շենքի սպասարկման և պահպանման համար անհրաժեշտ (այդ թվում` շենքի տակ գտնվող)՝ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող հողամասի և ընդհանուր օգտագործման տարածքների մասով:»․
2) 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Անհատույց օգտագործման տրամադրված՝ պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող անշարժ գույքի համար անշարժ գույքի հարկը վճարում է պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող անշարժ գույքի կամ դրա մի մասի անհատույց օգտագործողը` իր օգտագործած մակերեսին համապատասխան:»: