Հոդված 7. Օրենսգրքի 251-րդ հոդվածի 4-6-րդ մասերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
Հոդված 7. Օրենսգրքի 251-րդ հոդվածի 4-6-րդ մասերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4. Փոխադրամիջոցի պետական գրանցման կամ հաշվառման (վերահաշվառման) կամ հաշվառումից հանելու կամ նոր հաշվառման վկայագրի հատկացման դեպքում փոխադրամիջոցների գույքահարկ վճարող ֆիզիկական անձինք մինչև փոխադրամիջոցի պետական գրանցման կամ հաշվառման (վերահաշվառման) կամ հաշվառումից հանելու կամ նոր հաշվառման վկայագրի հատկացման օրն ընդգրկող ամիսը ներառող ժամանակահատվածի համար փոխադրամիջոցների գույքահարկով հարկման օբյեկտ հանդիսացող տվյալ փոխադրամիջոցի մասով փոխադրամիջոցների գույքահարկի պարտավորություններն ամբողջությամբ կատարում են մինչև փոխադրամիջոցի պետական գրանցումը կամ հաշվառումը կամ (վերահաշվառումը) կամ հաշվառումից հանելը կամ նոր հաշվառման վկայագրի հատկացումը:
5. Փոխադրամիջոցի պետական գրանցման կամ հաշվառման (վերահաշվառման) կամ հաշվառումից հանելու կամ նոր հաշվառման վկայագրի հատկացման դեպքում փոխադրամիջոցների գույքահարկ վճարող կազմակերպությունները մինչև փոխադրամիջոցի պետական գրանցման կամ հաշվառման (վերահաշվառման) կամ հաշվառումից հանելու կամ նոր հաշվառման վկայագրի տրամադրման օրն ընդգրկող ամիսը ներառող ժամանակահատվածի համար փոխադրամիջոցների գույքահարկով հարկման օբյեկտ հանդիսացող տվյալ համայնքում գտնվող փոխադրամիջոցների գույքահարկով հարկման բոլոր փոխադրամիջոցների մասով փոխադրամիջոցների գույքահարկի պարտավորություններն ամբողջությամբ կատարում են մինչև փոխադրամիջոցի պետական գրանցումը կամ հաշվառումը (վերահաշվառումը) կամ հաշվառումից հանելը կամ նոր հաշվառման վկայագրի հատկացումը:
6. Շարժական գույքի կադաստր վարող մարմինը փոխադրամիջոցի պետական գրանցումը, հաշվառումը (վերահաշվառումը), հաշվառումից հանումը, նոր հաշվառման վկայագրի հատկացումն իրականացնում է հաշվառող մարմինների տված` փոխադրամիջոցի գծով հարկային պարտավորություններ չունենալու վերաբերյալ տեղեկանքի (այդ թվում՝ էլեկտրոնային) հիման վրա, որում նշվում է նաև տեղեկանքը տրամադրելու հարկային տարվա այն ժամանակահատվածը, որի համար տվյալ փոխադրամիջոցի մասով կատարված են փոխադրամիջոցների գույքահարկի (կազմակերպությունների համար` տվյալ հաշվառող մարմնում հաշվառված բոլոր փոխադրամիջոցների գույքահարկի) պարտավորությունները:»: