Հոդված 2
Հոդված 2.
Օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասում՝
1) 15-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«15) Հայաստանի Հանրապետության համայնքների կամ համայնքների կազմում ընդգրկված բնակավայրերի կամ Երևան համայնքի վարչական շրջանների անվանումները կամ խորհրդանիշները որպես օրենքով գրանցված ապրանքային նշան կամ ապրանքների արտադրության կամ աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման գործընթացներում, ինչպես նաև ֆիրմային անվանումներում օգտագործելու թույլտվություն տրամադրելու համար.».
2) 23-րդ և 24-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«23) համայնքի տարածքում հանրային սննդի ծառայություն մատուցող անձանց՝ տվյալ օբյեկտին հարակից ընդհանուր օգտագործման տարածքներում ամառային սեզոնին հանրային սննդի ծառայության կազմակերպման թույլտվության համար․
24) համայնքի տարածքում հանրային սննդի ծառայություն մատուցող անձանց՝ տվյալ օբյեկտին հարակից ընդհանուր օգտագործման տարածքներում ձմեռային սեզոնին հանրային սննդի ծառայության կազմակերպման թույլտվության համար.».
3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 25-րդ կետով.
«25) համայնքի վարչական տարածքում շենքերից, շինություններից դուրս ավտոմատ ինքնասպասարկող սարքերի միջոցով առևտուր իրականացնելու կամ ծառայություններ մատուցելու թույլտվության համար:»: