Հոդված 4
Հոդված 4.
Օրենքի 12-րդ հոդվածում՝
1) 1-ին մասում`
ա. 15-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«15) Հայաստանի Հանրապետության համայնքների կամ համայնքների կազմում ընդգրկված բնակավայրերի կամ Երևան համայնքի վարչական շրջանների անվանումները կամ խորհրդանիշները որպես օրենքով գրանցված ապրանքային նշան կամ ապրանքների արտադրության կամ աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման գործընթացներում, ինչպես նաև ֆիրմային անվանումներում օգտագործելու թույլտվություն տրամադրելու համար՝ օրացուցային տարվա համար՝ հարյուր հազարից մինչև երեք հարյուր հազար դրամ.»,
բ. 23-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«23) համայնքի տարածքում հանրային սննդի ծառայություն մատուցող անձանց՝ տվյալ օբյեկտին հարակից ընդհանուր օգտագործման տարածքներում ամառային և ձմեռային սեզոններին հանրային սննդի ծառայության կազմակերպման թույլտվության համար՝ 10 (տասը) հազար դրամ՝ մեկ քառակուսի մետրի համար.»,
գ. լրացնել հետևյալ բովանդակությամբ ուղղ.25-րդ կետով.
«ուղղ.25) համայնքի վարչական տարածքում շենքերից, շինություններից դուրս ավտոմատ ինքնասպասարկող սարքերի միջոցով առևտուր իրականացնելու կամ ծառայություններ մատուցելու թույլտվության համար՝ յուրաքանչյուր ամսվա համար` տասը հազար դրամից մինչև տասնհինգ հազար դրամ՝ յուրաքանչյուր սարքի համար:».
2) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Սույն հոդվածով սահմանված դրույքաչափերը քաղաքային բնակավայրերում համայնքի ավագանու որոշմամբ կարող են սահմանվել մինչև 3.0 անգամ, իսկ Երևան քաղաքում` մինչև 7.0 անգամ ավելի, բացառությամբ 1-ին մասի 1-ին, 1.1-ին, 2-րդ և 3-րդ կետերի:».
3) 5-րդ մասն ուժը կորցրած ճանաչել: