Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2017-01-09-ից մինչև 2017-01-09։Բացել գործող տեքստը
Գլուխ V · Պետական տուրքի գծով արտոնությունները

Հոդված 28. Գյուտերի, օգտակար մոդելների, արդյունաբերական նմուշների, ապրանքային նշանների, աշխարհագրական նշումների, ծագման տեղանունների, երաշխավորված ավանդական արտադրանքի, ֆիրմային անվանումների, ինտեգրալ միկրոսխեմաների տոպոլոգիաների իրավական պահպանության հետ կապված իրավաբանական նշանակություն ունեցող գործողությունների համար պետական տուրքի գծով արտոնությունները

գործել է մինչև 2017-01-09Բացել ARLIS-ում

Հոդված 28. Գյուտերի, օգտակար մոդելների, արդյունաբերական նմուշների, ապրանքային նշանների, աշխարհագրական նշումների, ծագման տեղանունների, երաշխավորված ավանդական արտադրանքի, ֆիրմային անվանումների, ինտեգրալ միկրոսխեմաների տոպոլոգիաների իրավական պահպանության հետ կապված իրավաբանական նշանակություն ունեցող գործողությունների համար պետական տուրքի գծով արտոնությունները

(վերնագիրը փոփ. 26.10.99 ՀՕ-14, 13.12.00 ՀՕ-123, 29.04.10 ՀՕ-62-Ն)

Պետության կողմից գաղտնի ճանաչված գյուտի, օգտակար մոդելի, արդյունաբերական նմուշի արտոնագիրը գործողության մեջ պահելու համար տարեկան պետական տուրք չի վճարվում:

Արտոնագրատիրոջ կողմից՝ գյուտի կամ օգտակար մոդելի, արդյունաբերական նմուշի իրավատիրոջ կողմից՝ արդյունաբերական նմուշի օգտագործման իրավունքը ցանկացած այլ անձի տալու պատրաստակամության մասին հայտարարության հրապարակումից հետո տրված յուրաքանչյուր լիցենզիայի համար դրան հաջորդող տարվանից արտոնագիրն ուժի մեջ պահելու պետական տուրքը նվազեցվում է 10 տոկոսով, բայց 50 տոկոսից ոչ ավելի:

Ֆիզիկական անձինք, մինչև 25 աշխատող ունեցող իրավաբանական անձինք գյուտի, oգտակար մոդելի արտոնագիր ստանալու և այն գործողության մեջ պահելու հետ կապված, արդյունաբերական նմուշի գրանցման և դրա նկատմամբ իրավունքները գործողության մեջ պահելու հետ կապված` սույն oրենքի 18-րդ հոդվածի 1-ին կետի «ա»-«գ», «թ», «ժա»-«ժդ», «ժէ»-«իա» ենթակետերով, 2-րդ կետի «ա»-«դ», «է»-«ժ», «ժբ»-«ժէ» ենթակետերով, 3-րդ կետի «ա»-«դ», «զ»-«ը», «ժ»-«ժե» ենթակետերով նախատեսված պետական տուրքերը, ինչպես նաև ապրանքային նշանների (բացառությամբ կոլեկտիվ և հավաստագրային ապրանքային նշանների) գրանցման և վկայական ստանալու հետ կապված` սույն oրենքի 18-րդ հոդվածի 4-րդ կետի «ա»-«ժդ» և «ժը» ենթակետերով սահմանված պետական տուրքերը վճարում են 75 տոկոս զեղչով, իսկ 25-ից 100 աշխատող ունեցող իրավաբանական անձինք` 50 տոկոս զեղչով:

Արտոնագրված գյուտի, օգտակար մոդելի, գրանցված արդյունաբերական նմուշի օգտագործման մասին լիցենզային պայմանագիր գրանցելու պահից տվյալ արտոնագիրը գործողության մեջ պահելու համար հետագա տարեկան պետական տուրքը վճարվում է լրիվ դրույքաչափով:

(28-րդ հոդվածը լրաց., փոփ. 26.10.99 ՀՕ-14, փոփ., խմբ. 13.12.00 ՀՕ-123, փոփ. 29.05.02 ՀՕ-358-Ն, 24.11.04 ՀՕ-140-Ն, փոփ., խմբ. 10.06.08 ՀՕ-113-Ն, 29.04.10 ՀՕ-62-Ն, լրաց. 28.09.16 ՀՕ-156-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։