Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2021-08-12-ից մինչև 2021-08-16։Բացել գործող տեքստը
Գլուխ IV · ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ

Հոդված 9. Դատարան տրվող հայցադիմումների, դիմումների, դատարանի դատական ակտերի դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար, ինչպես նաև դատարանի կողմից տրվող փաստաթղթերի պատճեններ (կրկնօրինակներ) տալու համար պետական տուրքի դրույքաչափերը

գործել է մինչև 2021-08-16Բացել ARLIS-ում

Հոդված 9. Դատարան տրվող հայցադիմումների, դիմումների, դատարանի դատական ակտերի դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար, ինչպես նաև դատարանի կողմից տրվող փաստաթղթերի պատճեններ (կրկնօրինակներ) տալու համար պետական տուրքի դրույքաչափերը

(վերնագիրը փոփ. 28.11.07 ՀՕ-282-Ն, խմբ. 09.02.18 ՀՕ-111-Ն)

Առաջին ատյանի դատարաններ տրվող հայցադիմումների, դիմումների, դատարանի դատական ակտերի դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար, ինչպես նաև դատարանի կողմից տրվող փաստաթղթերի պատճեններ (կրկնօրինակներ) տալու համար պետական տուրքը գանձվում է հետևյալ դրույքաչափերով.

1. հայցադիմումների և որպես վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ ներկայացնող երրորդ անձ գործին մասնակցելու մասին դիմումների համար`

ա) դրամական պահանջով հայցագնի երկու տոկոսի չափով,

բայց ոչ պակաս բազային տուրքի

150 տոկոսից

բ) ոչ դրամական պահանջով բազային տուրքի քառապատիկի չափով

2. իրավաբանական անձանց սնանկ ճանաչելու դիմումների համար` բազային տուրքի 500-ապատիկի չափով

3. քաղաքացիներին սնանկ ճանաչելու դիմումների համար` բազային տուրքի 100-ապատիկի չափով

4. հատուկ վարույթի գործերի վերաբերյալ դիմումների համար`

ա) անչափահասին լրիվ գործունակ ճանաչելու համար բազային տուրքի չափով

բ) իրավաբանական նշանակություն ունեցող փաստերի հաստատման մասին դիմումների համար բազային տուրքի կրկնապատիկի չափով

գ) ըստ ներկայացնողի և օրդերային կորցրած արժեթղթով հավաստված իրավունքները վերականգնելու մասին դիմումների համար բազային տուրքի չափով

դ) այլ դիմումների համար բազային տուրքի եռապատիկի չափով

5. հայցի նախնական ապահովման միջոցներ կիրառելու վերաբերյալ դիմումների համար, արբիտրաժի վճիռը չեղյալ ճանաչելու կամ արբիտրաժի վճռի հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալու դիմումների համար, օտարերկրյա արբիտրաժային վճիռների ճանաչման և հարկադիր կատարման վերաբերյալ դիմումների համար, արբիտրաժին դատական աջակցություն ցուցաբերելու վերաբերյալ դիմումների համար, ֆինանսական համակարգի հաշտարարի որոշման հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալու կամ ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմումների համար` բազային տուրքի

քառապատիկի չափով

6. դատարանի դատական ակտերի դեմ վերաքննիչ բողոքների համար`

ա) դրամական պահանջի գործերով վերաքննիչ բողոքում նշված վիճարկվող գումարի երեք տոկոսի չափով, իսկ եթե վիճարկվում են առաջին ատյանի դատարանի կողմից բավարարված կամ չբավարարված պահանջներն ամբողջությամբ, կամ բավարարված կամ չբավարարված պահանջները չեն վիճարկվում, ապա առաջին ատյանի դատարան հարուցված և բողոքարկվող հայցի հայցագնի երեք տոկոսի չափով

բ) ոչ դրամական պահանջի գործերով բազային տուրքի տասնապատիկի չափով

գ) հատուկ վարույթի գործերով բազային տուրքի ութապատիկի չափով

7. դատարանի դատական ակտերի դեմ վճռաբեկ բողոքների համար`

ա) դրամական պահանջի գործերով հայցագնի երեք տոկոսի չափով, բայց ոչ պակաս բազային տուրքի տասնապատիկից և ոչ ավելի բազային տուրքի հազարապատիկից

բ) ոչ դրամական պահանջի գործերով բազային տուրքի քսանապատիկի չափով

գ) հատուկ վարույթների գործերով բազային տուրքի տասնապատիկի չափով

8. դատարանի վճռի, դատավճռի, դատարանի

որոշման պատճենը (կրկնօրինակը) գործին մասնակցող կամ այլ անձանց գրավոր դիմումի համաձայն տալու համար` բազային տուրքի 50 տոկոսի և պատրաստված յուրաքանչյուր էջի համար` բազային տուրքի 15 տոկոսի չափով

8.1. հարկադիր կատարման ծառայություն ուղարկած կատարողական թերթի թղթային պատճենը տրամադրելու համար` բազային տուրքի չափով

9. գործին մասնակցող անձանց հայցադիմումին կից փաստաթղթերի պատճենները գործին մասնակցող կամ այլ անձանց գրավոր դիմումի համաձայն տալու համար` բազային տուրքի 20 տոկոսի և պատրաստված յուրաքանչյուր էջի համար` բազային տուրքի 10 տոկոսի չափով

10. դատական նիստի համակարգչային ձայնագրման կրիչի բնօրինակից պատճենահանված կրիչ տալու համար` պատրաստված յուրաքանչյուր կրիչի (կոմպակտ լազերային սկավառակի) համար` բազային տուրքի չափով

(9-րդ հոդվածը խմբ. 28.12.98 ՀՕ-277, խմբ., փոփ. 12.10.99 ՀՕ-4, փոփ. 13.12.00 ՀՕ-123, լրաց., փոփ. 11.09.01 ՀՕ-219, փոփ. 29.05.02 ՀՕ-358-Ն, լրաց. 07.07.05 ՀՕ-148-Ն, խմբ. 25.12.06 ՀՕ-60-Ն, փոփ. 28.11.07 ՀՕ-282-Ն, խմբ. 09.02.18 ՀՕ-111-Ն, լրաց. 09.07.19 ՀՕ-133-Ն)

(հոդվածը 19.04.21 ՀՕ-177-Ն օրենքի փոփոխությամբ ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակման օրվանից վեց ամիս հետո)

(19.04.21 ՀՕ-177-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։