Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2021-08-16-ից մինչև 2021-09-04։Բացել գործող տեքստը
Գլուխ IV · ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ

Հոդված 19.6. «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված ապրանքներ արտահանելու և (կամ) ներմուծելու լիցենզիաներ կամ թույլտվություններ կամ հավաստագրեր (կամ դրանց կրկնօրինակներ) տրամադրելու համար պետական տուրքի դրույքաչափերը

գործել է մինչև 2021-09-04Բացել ARLIS-ում

Հոդված 19.6. «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված ապրանքներ արտահանելու և (կամ) ներմուծելու լիցենզիաներ կամ թույլտվություններ կամ հավաստագրեր (կամ դրանց կրկնօրինակներ) տրամադրելու համար պետական տուրքի դրույքաչափերը

Եվրասիական տնտեսական միության շրջանակներում արտաքին առևտրի ոլորտում սահմանափակումների ենթակա ապրանքներ երրորդ երկրներից ներմուծելու և (կամ) երրորդ երկրներ արտահանելու լիցենզիաներ կամ թույլտվություններ կամ հավաստագրեր (կամ դրանց կրկնօրինակներ) տրամադրելու համար բազային տուրքի չափով, եթե սույն օրենքով այլ

դրույքաչափ

նախատեսված չէ

Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 2523 ծածկագրին դասվող ցեմենտի (բացառությամբ 2523210000, 2523100000 ապրանքային դիրքերին դասվող ծածկագրերի) «Բացթողնում՝ ներքին սպառման համար», «Վերամշակում՝ մաքսային տարածքում» և «Վերամշակում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգերով յուրաքանչյուր մինչև հարյուր տոննայի ներմուծման լիցենզիա տրամադրելու համար

բազային տուրքի

1400-ապատիկի չափով

ԱՏԳ ԱԱ 252310000 ծածկագրին դասվող ցեմենտի «Բացթողնում՝ ներքին սպառման համար», «Վերամշակում՝ մաքսային տարածքում» և «Վերամշակում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգերով յուրաքանչյուր մինչև հարյուր տոննայի ներմուծման լիցենզիա տրամադրելու համար բազային տուրքի

200-ապատիկի չափով

(19.6-րդ հոդվածը լրաց. 12.05.16 ՀՕ-79-Ն, 26.05.21 ՀՕ-243-Ն)

(հոդվածը 15.07.21 ՀՕ-310-Ն օրենքի փոփոխությամբ ուժի մեջ կմտնի 04.09.2021 թվականին)

(26.05.21 ՀՕ-243-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

(15.07.21 ՀՕ-310-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։