Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2022-10-17-ից մինչև 2022-12-23։Բացել գործող տեքստը
Այս հոդվածն ուժը կորցրել է 2022-12-23-ից։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։
Գլուխ IV · ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ

Հոդված 19.6. «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված ապրանքներ արտահանելու և (կամ) ներմուծելու լիցենզիաներ կամ թույլտվություններ կամ հավաստագրեր (կամ դրանց կրկնօրինակներ) տրամադրելու համար պետական տուրքի դրույքաչափերը

գործել է մինչև 2022-12-23ուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 19.6. «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված ապրանքներ արտահանելու և (կամ) ներմուծելու լիցենզիաներ կամ թույլտվություններ կամ հավաստագրեր (կամ դրանց կրկնօրինակներ) տրամադրելու համար պետական տուրքի դրույքաչափերը

1. Եվրասիական տնտեսական միության շրջանակներում արտաքին առևտրի ոլորտում սահմանափակումների ենթակա ապրանքներ երրորդ երկրներից ներմուծելու և (կամ) երրորդ երկրներ արտահանելու լիցենզիաներ կամ թույլտվություններ կամ հավաստագրեր (կամ դրանց կրկնօրինակներ) տրամադրելու համար բազային տուրքի չափով,

եթե սույն օրենքով այլ դրույքաչափ

նախատեսված չէ

2. «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 2523 ծածկագրին դասվող ցեմենտի (բացառությամբ 2523210000, 2523100000 ապրանքային դիրքերին դասվող ծածկագրերի)՝ «Բացթողում՝ ներքին սպառման համար», «Վերամշակում՝ մաքսային տարածքում» և «Վերամշակում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգերով յուրաքանչյուր մինչև հարյուր տոննայի ներմուծման լիցենզիա տրամադրելու համար բազային տուրքի 200-ապատիկի չափով

3. (մասն ուժը կորցրել է 05.10.22 ՀՕ-359-Ն)

4. «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 2603000000 ծածկագրին դասվող պղնձի խտահանք արտահանելու յուրաքանչյուր մեկ տոննայի լիցենզիաներ կամ թույլտվություններ կամ հավաստագրեր տրամադրելու համար, բացառությամբ ԵԱՏՄ երկրների (մինչև հարյուր կիլոգրամ արտահանելու դեպքում գործում է սույն հոդվածի 1-ին մասով սահմանված դրույքաչափը) բազային տուրքի

160-պատիկի չափով

5. «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 2613 ծածկագրին դասվող մոլիբդենի խտահանքեր արտահանելու յուրաքանչյուր մեկ տոննայի լիցենզիաներ կամ թույլտվություններ կամ հավաստագրեր տրամադրելու համար, բացառությամբ ԵԱՏՄ երկրների (մինչև հարյուր կիլոգրամ արտահանելու դեպքում գործում է սույն հոդվածի 1-ին մասով սահմանված դրույքաչափը) բազային տուրքի

800-պատիկի չափով

6. «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 7202700000, 8102 ծածկագրին դասվող մոլիբդենի (բացառությամբ 810297000) արտահանելու յուրաքանչյուր մեկ տոննայի լիցենզիաներ կամ թույլտվություններ կամ հավաստագրեր տրամադրելու համար, բացառությամբ ԵԱՏՄ երկրների (մինչև հարյուր կիլոգրամ արտահանելու դեպքում գործում է սույն հոդվածի 1-ին մասով սահմանված դրույքաչափը) բազային տուրքի

1000-ապատիկի չափով:

(19.6-րդ հոդվածը լրաց. 12.05.16 ՀՕ-79-Ն, 26.05.21 ՀՕ-243-Ն, խմբ. 15.07.21 ՀՕ-310-Ն, խմբ., փոփ. 05.10.22 ՀՕ-359-Ն)

(26.05.21 ՀՕ-243-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

(15.07.21 ՀՕ-310-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

(հոդվածը 15.06.22 ՀՕ-150-Ն օրենքի փոփոխությամբ ուժի մեջ կմտնի 2023 թվականի հունվարի 1-ից)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։