Գլուխ IV · ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ
Հոդված 8. Պետական տուրքի դրույքաչափերը
Հոդված 8. Պետական տուրքի դրույքաչափերը
Պետական տուրքի դրույքաչափերը սահմանվում են գնահատման ենթակա գույքի արժեքի կամ սույն օրենքով սահմանված բազային տուրքի նկատմամբ, բացառությամբ սույն օրենքի 7-րդ հոդվածի «ժե» պարբերությամբ սահմանված՝ պետական տուրքի գանձման օբյեկտի:
Բազային տուրքի չափ է սահմանվում 1000 դրամը:
(8-րդ հոդվածը փոփ. 13.12.00 ՀՕ-123, լրաց. 23.12.22 ՀՕ-596-Ն)