Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2026-03-07-ից մինչև 2026-05-06։Բացել գործող տեքստը
Այս հոդվածն ուժը կորցրել է 2026-05-06-ից։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։
Գլուխ IV · ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ

Հոդված 17. Մշակութային արժեքները արտահանելու կամ ժամանակավոր արտահանելու իրավունքի եզրակացություն (թույլատրող փաստաթուղթ) տալու համար պետական տուրքի դրույքաչափերը

գործել է մինչև 2026-05-06ուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 17. Մշակութային արժեքները արտահանելու կամ ժամանակավոր արտահանելու իրավունքի եզրակացություն (թույլատրող փաստաթուղթ) տալու համար պետական տուրքի դրույքաչափերը

(վերնագիրը փոփ. 17.11.17 ՀՕ-202-Ն)

Մշակութային արժեքները արտահանելու կամ ժամանակավոր արտահանելու իրավունքի եզրակացություն (թույլատրող փաստաթուղթ) տալու համար պետական տուրքը գանձվում է հետևյալ դրույքաչափերով`

ա) մշակութային արժեքների արտահանման կամ ժամանակավոր արտահանման իրավունքի եզրակացությունը (թույլատրող փաստաթուղթը) տալու համար` բազային տուրքի հնգապատիկի չափով.

բ) (կետն ուժը կորցրել է 06.12.04 ՀՕ-177-Ն)

գ) (կետն ուժը կորցրել է 06.12.04 ՀՕ-177-Ն)

դ) (կետն ուժը կորցրել է 06.12.04 ՀՕ-177-Ն)

ե) (կետն ուժը կորցրել է 06.12.04 ՀՕ-177-Ն)

զ) մշակութային արժեքներն արտահանելու կամ ժամանակավոր արտահանելու իրավունքի եզրակացության (թույլատրող փաստաթղթի) կրկնօրինակը տալու համար՝ բազային տուրքի եռապատիկի չափով:

Սույն հոդվածով սահմանված պետական տուրքի դրույքաչափերը չեն ներառում ծառայությունների կամ գործողությունների կատարման հետ կապված ծախսերը:

(17-րդ հոդվածը լրաց. 28.12.98 ՀՕ-277, փոփ., լրաց. 13.12.00 ՀՕ-123, խմբ., փոփ. 06.12.04 ՀՕ-177-Ն, փոփ.17.11.17 ՀՕ-202-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։