Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2026-07-01-ից մինչև 2026-07-06։Բացել գործող տեքստը
Գլուխ IV · ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ

Հոդված 13. Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու և Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը փոփոխելու համար պետական տուրքի դրույքաչափերը

գործել է մինչև 2026-07-06Բացել ARLIS-ում

Հոդված 13. Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու և Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը փոփոխելու համար պետական տուրքի դրույքաչափերը

Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու և Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը փոխելու համար պետական տուրքը գանձվում է հետևյալ դրույքաչափերով`

1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու համար բազային տուրքի 50-ապատիկի չափով

2. Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը փոխելու համար բազային տուրքի 150-ապատիկի չափով:

(13-րդ հոդվածը փոփ. 22.01.25 ՀՕ-5-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։